Երևան
12 °C
ԱԺ սոցիալական եւ ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2019թ-ի պետական բյուջեի» քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց վարչապետի հայտարարած եկամտահարկի դրույքաչափերի 5%-ով իջեցումից մի մասը ուղղել առողջապահական ապահովագրության ստեղծմանը: «Չեք կարծում, որ հարկի իջեցման պարագայում երկու տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն, ում որ ուզում ենք աշխատավարձ բարձրացնենք հինգ տոկոսով, դրանից երկու տոկոսն ուղղորդենք բազային առումով նրանց առողջության պահպանմանը»,-ասաց նա:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախեւառաջ պետք է որոշակիացնեն նպատակները, հետո գտնեն լավագունս դրանց հասնելու ճանապարհը: «Եթե աշխատավարձը միջոցներից մեկն է, այդ ճանապարհով գնանք, մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող է կրճատվեն, մենք ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագունս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով»,-ասաց նա:
Ըստ Ջանջուղազյանի, քննարկման հարց է՝ եկամտահարկի դրույքաչափի իջեցումը կապել նրա հետ, որ աշխատող խմբին պետք է առողջապահական ծառայություններ մատուցվեն: «Որոշելու հարց է, թե այլ հավասար պայմանների դեպքում մենք այդ միջոցները արդյոք կուղղեի՞նք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական ծառայություններ մատուցելուն: Մեզ թվում է՝ չունենք այնպիսի վիճակ, որպեսզի համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը եւ մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»,-ասաց նա:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշեց, որ իրենց համար խնդիր է՝ հավաքել առավելագույն հարկերը եւ որոշել՝ եթե հենց այդ խումբն է, որ պետք է թիրախ լինի այս ծառայությունների տեսակետից, ապա ծրագիր բերել նրանց համար: «Այլ ոչ թե բերել այն ճանապարհով, որ իրենք իրենց եկամտահարկը ավելի պակաս վճարեն, կամ վճարած հարկից մի մաս գնա առողջապահության համակարգի ծառայություններին: Որոշելու հարցը նաեւ պահի ճիշտ ընտրությունն է, թե երբ պետք է անել, այս պահին, կարծում ենք առավելագույնս հարկերը հավաքվեն պետբյուջե եւ որոշումները կայացվեն առաջնահերթություններից ելնելով, թե ում համար ինչպիսի առողջապահական ծրագրեր իրակացվեն»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ թեեւ չի ցանկանում զուգահեռներ մտցնել հեղափոխության, փոփոխությունների մասին իրենց հայտարարությունների մեջ, բայց շեշտեց, թե որոշ հարցեր ի վերջո պետք է կարգավորվեն: «Մի քանի տասնյակ տարի աշխատում եմ համատեղ, որ այս հարցերի կարգավորումը տանք, անցել է գրեթե 28 տարի եւ մենք չենք կարողացել կարգավորենք, կանցնի եւս 28 տարի, եթե այսօր սա չկարգավորենք, սա եզակի հնարավորություն է, որպեսզի աշխատողը, որը ստեղծում է այն բարիքները, որից օգտվում են մնացած բոլոր չաշխատողները, գոնե ինքը կարողանա ինչ-որ չափով իր համար երաշխիք ունենա առողջության պահպանման համար: Այսօր աշխատողը, որը հարկ է վճարում, իրակացնում ենք այն առողջապահական ծրագրերը, որոնք տալիս ենք անվճար չաշխատողներին, մենք այսօր ունենք բացառիկ հնարավորություն՝ անել առողջապահական ապահովագրություն՝ օգտագործելով այն ռեսուրսը, որն առաջանում է հարկերի իջեցումից, այսինքն՝ անձը իր վրա է ծախսելու այն գումարը, որն իրենն է»,-ասաց նա եւ նշեց, որ հարկերի նվազման այս շրջանոմ եթե չգնան այս քայլին, ստիպված կլինեն եւս 28 տարի սպասել:
Ատոմ Ջանջուղազյանը համաձայն է, որ այդ վարքագծով կխրախուսեն աշխատանքը, որ իրենց ուշադրության կենտրոնում ոչ միայն սոցիալական աջակցության կարիք ունեցողներն են: «Բայց ինչ վերաբերում է, որ աշխատողի նկատմամբ ավելի շատ մտահոգված լինենք, քանի որ տնտեսությունը հենվում է նրանց վրա, որ առողջությունը պահպանեն, մենք ուղղակի ասում ենք՝ գնանք այն ճանապարհով, որ ոչ թե դրույքաչափի իջեցման մեջ հնարավորությունը տեսնենք, այլ հնարավորությունների շրջանում նաեւ իրենց նույնպես ներառենք»,-ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT