Պետական ապարատը շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին. Աշոտյանն ահազանգում է, բայց առանց փաստերի

Պարզ է, թե ով է լինելու իշխանությունը, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Այն իշխանությունը, որը բացարձակ է լինելու Հայաստանում, ամենամեծ վտանգն է իր մեջ պարունակում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Սա ասում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքում մարդիկ, ովքեր հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր: Իսկ եթե այդպես էր, այդ մարդիկ պարտավոր են ՀՀԿ-ի համար ստեղծել լավագույն, հավասար պայմանները քարոզչության համար, լրատվական դաշտում, քարոզարշավի ֆիզիկական իրականացման տեսակետից: Չհարուցեն անձնավորված գործընթացներ, պիտակավորումներ, չստեղծեն խոչընդոտներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ ընտրությունները լինեն շատ լավ որակի: «Եթե ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը ու որոշիչ ձայն ունեցող վարչապետը: Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ այս ընտրությունները պետք է վերածվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի: Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է: Եթե խոսքը խուժան կռվի մասին է, մենք կունենանք խուժան խորհրդարան, այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով նախեւառաջ Հայաստանի համար»,- շեշտեց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հաջողություն է մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր ունակ են քաղաքական բովանդակություն ստեղծել։ «Այսօր մեր երկրում իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է զրոյի, քաղաքական պայքարը դարձել է անձնավորված վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքար։ Դրա արդյունքը մենք տեսնում ենք, երբ կառավարությունը չի արձանագրում վեց ամսվա ընթացքում որեւէ շոշափելի լուրջ արդյունք։ Երբ որ ասում էր՝ ՀՀԿ-ն «քըխ» է, մենք գալիս ենք իշխանության, մենք ձեզ կապահովենք շատ ավելի լավ կյանքով, շատ կարճ ժամանակահատվածում բյուջեն կավելացնենք 800 միլիոն դոլարից մինչեւ մեկ միլիարդ, 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ մենք շատ ավելի մանրամասն կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին՝ տալով շռնդալից խոստումներ ընտրություններից առաջ»,- ասաց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն տեղյակ է, որ դժվարություններ կունենան քարոզարշավին: «Դժվարություններին առերեսվել ենք իշխանափոխությունից հետո վերջին 6 ամիսների ընթացքում: Ցավոք սրտի, այսօր էլ շարունակվում են պետական ապարատի գործադրմամբ ՀՀԿ պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ` համոզումներ, բա քեզ պե՞տք է, ախր ինչի՞դ համար, երեխուդ մասին մտածիր եւ այլն: Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով` երբ բացահայտվի իրենց ռեյտինգային ցանկը, այնտեղ կտեսնենք տարբեր երիտասարդ դեմքեր, նաեւ մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնենք մարդկանց, որոնց չէինք մտածի, որ կլինեին: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ պետական ապարատը տեղերում շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին: «Չեք տեսնի անուններ, որոնք վերջին շրջանում քննարկվում էր ԶԼՄ-ների կողմից: Դա նույնպես արդյունք է, որ պետական ապարատը շարունակում է թիրախավորել ՀՀԿ թեկնածուներին` տարբեր ձեւերով համոզելով, շատ մեղմ սպառնալով՝ չդնելու թեկնածություն, չմտնելու այդտեղ, անդարդ գլուխը ցավի մեջ չդնելու: Նման դեպքերը շատ են, կան նաեւ դրանց որոշակի ապացույցներ: Դրանք միայն դատարկ խոսքեր չեն»,- հավաստիացրեց Աշոտյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2463 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C