Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ հայտնվեց ու արագորեն տարածվեց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին վերագրվող մի գրառման «սքրինշոթ», որտեղ նախարարն իբր ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակ թեկնածուների անունները, իսկ գրառումն ուղղագրական սխալներով ու վրիպակներով է: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվմ եմ Շենգավիթ եւ Մալաթսիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկօղ ընտրատարածքում: Յուրաքանջյուրիդ մեզ ընտրեյլը պարտադիր է»,- մասնավորապես, ասվում է գրառման մեջ:

Հարությունյանի «ֆեյսբուքյան» էջում նման բովանդակությամբ գրառում իսկապես կա, բայց առանց սխալների ու առանց ընտրելու պարտադրանքի: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում եմ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում։ Յուրաքանչյուրիդ աջակցությունը շատ կարևոր է»,- կարդում ենք նախարարի պաշտոնակատարի էջում:

Իհարկե, կարելի է Արայիկ Հարությունյանի գրագիտության վարկածը բացառել եւ մտածել, որ ի սկզբանե սխալներով գրառումը ավելի ուշ խմբագրվել է: Բայց ֆեյսբուքը հոգ է տարել դա ստուգելու հնարավորության մասին, եւ ընդամենը մի քանի վայրկյանը մեզ բավական եղավ՝ պարզելու, որ նախարարի պաշտոնակատարի՝ վերոնշյալ գրառումն այժմ էլ նախնական տեսքով է եւ փոփոխությունների չի ենթարկվել: Ստացվում է՝ ինչ-որ մեկը նպատակ է ունեցել «սեւացնել» Արայիկ Հարությունյանին, իսկ ավելի ուժեղ հարված, քան կրթության նախարարին կիսագրագետ ներկայացնելն է, չի մտածել:

Ուշագրավ է, որ այդ «խայտառակություն բերող» գրառումը հրապարակվեց Արայիկ Հարությունյանի ու կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հեռակա «փոխհրաձգությունից» հետո: 2019 թվականի բյուջեի նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ կրթության ոլորտի ներկայիս պատասխանատուն անդրադարձավ համակարգում տեղի ունեցած արատավոր երեւույթներին, բայց Արմեն Աշոտյանին ամենաշատը խոցել էր նրա դիտարկումներն այն մասին, թե որ կրթության նախարարի երեխաները հաճախել են մասնավոր դպրոց:

Աշոտյանն այս ընդգծումը, ի դեպ, ոչ առաջին անգամ, համարել էր երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելով՝ ճղճիմ դիվիդենտներ ստանալու փորձ: «Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում»,- հայտարարել էր նա՝ առանց հաշվի առնելու, որ իր երեխաների համար մասնավոր դպրոցը նախընտրելու մասին հիշեցումներն ու նախկինում էլ այդ երեւույթի վրա ուշադրություն հրավիրելն ամենեւին ուղղված չեն երեխաների դեմ, այլ ընդամենը պետական դպրոցի նկատմամբ դրա պատասխանատուի ունեցած վերաբերմունքի վկայությունն են: Աշոտյանի տրամաբանությամբ ստացվում է, որ եթե ասենք որեւէ մեկը պետությունից թալանածը նվիրաբերի իր անչափահաս երեխաներին, ուրեմն այդ երեւույթի մասին բացասական կարծիք արտահայտողները դուրս են եկել այդ երեխաների դեմ:

Վերադառնալով Արայիկ Հարությունյանին վերագրվող գրառմանը, նկատենք, որ դրանք ջանասիրաբար հրապարկվում են այնպիսի լրատվական կայքերում, որոնք կապվում են Հանրապետական կուսակցության կամ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ավելի ուշ խնդրին անդրադարձավ նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ սոցիալական ցանցերում վերջերս տարածում գտած նկարը (screenshot), որտեղ իբրև թե ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, կեղծ է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրառման իրական և խմբագրումներից զերծ տարբերակը կարող են տեսնել նախարարի պաշտոնակատարի անձնական էջում` https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156832383523501:
Միաժամանակ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներին խնդրում ենք զերծ մնալ այս ակնհայտ ապատեղեկատվությունը տարածելուց»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9745 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C