Երևան
12 °C
ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունելու համար բավարար թվով քվեներ չեղան: Փոփոխությամբ առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրել նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչեւ գահակալության ավարտը, մինչդեռ այսօր այդ պահպանությունից օգտվելու համար Կաթողիկոսը պետք է դիմի կառավարությանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը վրդովված լքեց նիստերի դահլիճը: «Հայկական ժամանակ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ օրինագիծը չէր բերվում ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում:
«Որովհետեւ Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում եւ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում եւ Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա հարձակումներ չէին կատարվում: Այ, դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք եւ՛ Վեհարանի գրավման փորձեր, եւ՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, եւ՛ աղանդավորության քարոզ, եւ՛ գոմիկության քարոզ: Այ, դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»,- ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, որ այդ միջադեպերը քննվում են, եւ Փաշինյանն էլ իր դիրքորոշումը հայտնել է, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի այդ կարեւորագույն հարցերը կախված լինեն Փաշինյանի կամ վաղվա իշխանության քաղաքական կամքից: Նրա խոսքով՝ կա Սահմանադրություն եւ, ըստ դրա, ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ եւ իրենք տեսնում են այդ վտանգներն ու փորձում են տալ ուղիղ օրենսդրական լուծումներ:
Հարցին՝ նիստերի դահլիճում տեսակետ հնչեց, որ եթե վեհափառը չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է ու նախորդ տարիներին տեսել ենք, թե ինչպես է կաթողիկոսը կրավորական կեցվածք ընդունել, ո՞նց կմեկնաբանեք սա՝ Շարմազանովը պատասխանեց. «Եթե Աստվածաշունչ շատ կարդայինք, կհասկանայինք, որ մենք իրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդին, վեհափառը դա Աստծուց է: Ցանկացած եկեղեցու առաջնորդ, լինի Հռոմի պապ, Կոնստանդնուպոլսի պատրիարք, Աստծուց է: Մենք չէ, որ պետք է որոշենք՝ ինչ պետք է անի վեհափառը, մենք պետք է ընդամենը պաշտպանենք, իսկ վեհափառին գնահատական կտա Աստված, ոչ թե սովորական մահկանացուներս»:
Դիտարկմանը, որ կաթողիկոսին նշանակում է ոչ թե Աստված, այլ սովորական մահկանացուն ու պետք է հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող մարդու նշանակեին, որ չվախենար իր ժողովրդից ու հասարակությունից՝ Շարմազանովն արձագանքեց. «Վեհափառը չի վախենում հասարակությունից, այս հասարակության հոգեւոր առաջնորդն է: Բա վարչապե՞տը ինչի է ախրանա պահում, վախո՞ւմ է մտնի ժողովրդի մեջ: Չէ, չէ՞, եթե վտանգ լինի, մենք կօգնենքը ո՞րն է»:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ Գարեգին Բ-ն երբեք չի կանգնել ժողովրդի կողքին, որեւէ անգամ ուղերձով չի դիմել հավատավոր մարդկանց, եւ միշտ կիսել է ՀՀԿ իշխանության տեսակետը, Շարմազանովն արձագանքեց. «Ամոթ է, նման բան մի ասա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT