Ավարտական դասարաններում սովորող աշակերտները միասնական քննություններին նախապատրաստվելու ընթացքում դժվարությամբ են շտեմարաններ ձեռք բերում կամ չեն կարողանում դա անել: Ըստ նրանց տրվող պարզաբանումների՝ ԿԳՆ-ն թույլ չի տալիս շտեմարան տպագրել: Մեր հարցումները նույնպես ցույց տվեցին, որ ոչ բոլոր գրախանութներում կան այդ գրքերը, եղածներն էլ՝ անցյալ տարվա:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսին տված հարցազրույցներից մեկում շտեմարանների վերաբերյալ ասել էր. «Առաջիկա մեկ-երկու տարիներին առավելագույնս կհրաժարվենք շտեմարաններից: Դրանք օգտակար չեն, փոխարինում են 11-12-րդ դասարանների դասընթացները: Դրանք թույլ չեն տալիս ստուգել գիտելիքները, «զուբրիտի» արդյունք են»:

Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք շտեմարաններն այլեւս թույլատրված չեն, նշեց. «Ցանկացած ուսումնաօժանդակ գրականություն, ցանկացած նյութ, որը դպրոցում գործածվելու է, երաշխավորվում է Կրթության եւ գիտության նախարարի հրամանով՝ կրթության ազգային ինստիտուտի փորձաքննությունից հետո: Շտեմարանները, որպես ուսումնաօժանդակ նյութ, երաշխավորված են դպրոցում գործածության, եւ այս պահին դա ուժը կորցրած ճանաչելու հրաման չունենք: Ինչ վերաբերում է տպագրությանը, նախարարությունը որեւէ պարտավորություն չունի երաշխավորված ուսումնաօժանդակ նյութերը տպագրելու՝ դպրոցներն բաժանելու համար: Հեղինակներն ազատ են ցանկացած ուսումնաօժանդակ նյութ, որը նախարարությունը երաշխավորում է դպրոցում գործածության, տպագրել, եւ եթե դպրոցը կցանկանա դա օգտագործել, կարող է օգտագործել»:

«Թեստերը այսպես թե այնպես լինելու են բացառապես շտեմարանների, դասագրքերի եւ ծրագրային նյութերի շրջանակներում: Դրանից դուրս թեստեր չեն կարող կազմվել»,- անդրադառնալով խնդրին՝ ասաց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը: Բայց, ըստ նրա, շտեմարաններից վերցված քննական առաջադրանքների պատասխանների տարբերակների տեղերը կարող են փոփոխվել կամ առաջադրանքները կազմվեն շտեմարանների՝ նմանատիպ բովանդակություն ունեցող տարբեր առաջադրանքներից՝ համադրման եղանակով:

Արմեն Փաշայանը նաեւ ասաց, թե հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի: «Օրինակ՝ հայոց լեզվի շտեմարան տպագրելու ուղղությամբ մենք հիմա մտածում ենք: Պահանջարկ կա, շատ են զանգահարում, ուզում են շտեմարաններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում այդ շտեմարանները տեղադրված են, բայց միգուցե պարապելու համար երեխաները թղթային տարբերակն են նախընտրում: Պահանջարկը մեծ է, դիմում են հայոց լեզվի առումով, նաեւ մաթեմատիկայի: Առաջին անգամ, երբ որ շտեմարանը դուրս է եկել, Գնահատման եւ թեստավորման կենտրոնն է երկու առարկա տպագրել՝ հայոց լեզու- հայ գրականություն եւ մաթեմատիկա: Դրանից հետո այլեւս շտեմարանների տպագրությամբ գնահատման եւ թեստավորման կենտրոնը չի զբաղվել: Հրաժարվելու պատճառը չեմ կարող ասել՝ որն է եղել, միգուցե՝ ծանրաբեռնվածությունը: Ես հիմա էլ փորձում եմ տեսնել՝ մենք հնարավորություն կունենա՞նք, ժամանակի մեջ կտեղավորվե՞նք, եթե շտեմարան տպագրենք»,- ամեն դեպքում վերջնական պնդումներից խուսափեց ԳԹԿ ղեկավարը: Հավելեց, որ թեպետ տպագրության դեպքում կենտրոնը շահույթ կստանա, բայց դա լինելու է ստիպված քայլ՝ պահանջարկին ընդառաջ գնալու նպատակով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6153 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել