Երևան
12 °C
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլը: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, կայացան բոլոր դիվիզիոնների խմբերի վերջին հանդիպումները: Հայտնի դարձան ինչպես փյել-օֆի մասնակիցները, այնպես է մրցաշարի արդյունքներով ավելի բարձր դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստացած ու ավելի ցածր դիվիզիոնում հայտնված թիմերը:
Ուժեղագույնների՝ A դիվիզիոնում խմբերի հաղթողներ չկարողացան դառնալ այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան, բրոնզե մեդալակիր Բելգիան, նախկին չեմպինոններ Գերմանիան ու Իսպանիան:
A դիվիզիոնի խմբերն ունեն հետեւյալ տեսքը.
1-ին խումբ
1.Հոլանդիա 7 միավոր
2.Ֆրանսիա 7 միավոր
3.Գերմանիա 2 միավոր
2-րդ խումբ
1.Շվեյցարիա 9 միավոր
2.Բելգիա 9 միավոր
3.Իսլանդիա 0 միավոր
3-րդ խումբ
1.Պորտուգալիա 8 միավոր
2.Իտալիա 5 միավոր
3.Լեհաստան 2 միավոր
4-րդ խումբ
1.Անգլիա 7 միավոր
2.Իսպանիա 6 միավոր
3.Խորվաթիա 4 միավոր
Հաղթողները՝ Հոլանդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան եւ Անգլիան կվիճարկեն Ազգերի լիգայի չեմպիոնի կոչումը: Վերջին տեղերը զբաղեցրած Գերմանիան, Իսլանդիան, Լեհաստանը եւ Խորվաթիան հաջորդ խաղարկությունում կլինեն B դիվիզիոնում:
B դիվիզիոնում պատկերն այսպիսին է.
1-ին խումբ
1.Ուկրաինա 9 միավոր
2.Չեխիա 6 միավոր
3.Սլովակիա 3 միավոր
2-րդ խումբ
1.Շվեդիա 7 միավոր
2.Ռուսաստան 7 միավոր
3.Թուրքիա 3 միավոր
3-րդ խումբ
1.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր
2.Ավստրիա 7 միավոր
3.Հյուսիսային Իռլանդիա 0 միավոր
4-րդ խումբ
1.Դանիա 8 միավոր
2.Ուելս 6 միավոր
3.Իռլանդիա 2 միավոր
Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան ու Դանիան հաջորդ խաղարկությունում հանդես կգան A դիվիզիոնում: Սլովակիան, Թուրքիան, Հյուսիսային Իռլանդիան ու Իռլանդիան կտեղափոխվեց C դիվիզիոն:
C դիվիզիոնն այսպիսին է.
1-ին խումբ
1.Շոտլանդիա 9 միավոր
2.Իսրայել 6 միավոր
3.Ալբանիա 3 միավոր
2-րդ խումբ
1.Ֆինլանդիա 12 միավոր
2.Հունգարիա 10 միավոր
3.Հունաստան 9 միավոր
4.Էստոնիա 4 միավոր
3-րդ խումբ
1.Նորվեգիա 13 միավոր
2.Բուլղարիա 11 միավոր
3.Կիպրոս 5 միավոր
4.Սլովենիա 3 միավոր
4-րդ խումբ
1.Սերբիա 14 միավոր
2.Ռումինիա 12 միավոր
3.Մոնտենեգրո 7 միավոր
4.Լիտվա 0 միավոր
Շոտլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան ու Սերբիան հաջորդ խաղարկությունում կբարձրանան B դիվիզիոն: Ալբանիան, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան կպայքարեն D դիվիզիոնում:
D դիվիզիոնի խմբերում թիմերը հետեւյալ դասավորությունը ստացան.
1-ին խումբ
1.Վրաստան 16 միավոր
2.Ղազախստան 6 միավոր
3.Լատվիա 4 միավոր
4.Անդորրա 4 միավոր
2-րդ խումբ
1.Բելառուս 14 միավոր
2.Լյուքսեմբուրգ 10 միավոր
3.Մոլդովա 9 միավոր
4.Սան Մարինո 0 միավոր
3-րդ խումբ
1.Կոսովո 14 միավոր
2.Ադրբեջան 9 միավոր
3.Ֆարերյան Կղզիներ 5 միավոր
4.Մալթա 3 միավոր
4-րդ խումբ
1.Մակեդոնիա 15 միավոր
3.Ջիբրալթար 6 միավոր
4.Լիխտենշտեյն 4 միավոր
Վրաստանը, Բելառուսը, Կոսովոն ու Մակեդոնիան կտեղափոխվեն C դիվիզիոն:
Ազգերի լիգայի հաղթողը որոշվելու է 2019-ի հունիսին: A դիվիզիոնի 4 հաղթողները կանցկացնեն կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը: Այս խաղերը տեղի կունենան 2019-ի հունիսի 5-9 Պորտուգալիայում:
Խմբերի հաղթողները նաեւ հնարավորություն ունեն պայքարելու Եվրո 2020-ի 4 ուղեգրերի համար: Յուրաքանչյուր դիվիզիոնի 4-ական հաղթողներն իրենց մեջ փլեյ-օֆ կանցկացնեն, որը բաղկացած 2 կիսաեզրափակչից եւ 1 եզրափակչից: Եթե խմբային փուլում թիմերը մրցակիցների հետ 2-ական հանդիպում էին անցկացնում՝ տանը եւ դրսում, ապա կիսաեզրափակչում ու եզրափակչում ունենալու են 1-ական խաղ:
Բայց մինչեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլին հասնելը Եվրո 2020-ի ընտրական փուլում (վիճակահանությունը դեկտեմբերի 2-ին) 20 երկրներ արդեն ուղեգրեր նվաճած լինելու են, ու գուցե նրանց թվում լինեն նաեւ Ազգերի լիգայի խմբերի հաղթողներից: Եթե տվյալ խմբի հաղթողն արդեն ուղեգիր ձեռք է բերել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ապա նրա տեղը զբաղեցնելու է իր լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը:
Եթե, օրինակ, արդյունքում այնպես ստացվի, որ A լիգան փլեյ-օֆում մրցելու համար 4 մասնակից չունենա, ապա ազատ տեղը կզբաղեցնի B լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը, որը չի հաղթել լիգայի իր խմբում: Փլեյ-օֆերը, որոնց միջոցով վիճարկվելու են Եվրոյի ուղեգրերը, տեղի կունենա 2020 թ. մարտին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT