Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Այսօր կառավարությունում «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սեւանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել.

«Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սեւանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ: Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, եւ այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք»:

Վարչապետն ասաց, որ ՊՎԾ պետի հաշվետվությունը կարդում եւ չի հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց. «Սա 80% կորստի որոշակի հատվածն է: Այստեղ պետք է շատ լուրջ աշխատանք անենք՝ առաջինը ստվերային այգիների հողատարածքների հարցով, իրավապահ մարմիններն էլ անդրադառնան, որովհետեւ տասնյակ միլիոնների վնաս է պատճառվել մեր ոռոգման համակարգին: Նույնիսկ իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծենք որոշակի աշխատանքային խումբ, որն այսօրվանից զբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցով: Այդ հէկ-երի ոլորտում ինչ է կատարվում, ինչի մասին կարդում ես՝ բլոքբաստերի տպավորություն է թողնում»:

Փաշինյանը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ աշխատանքային խումբ ձեւավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով՝ անդրադառնալով դրա բոլոր կոմպոնենտներին. «Այդտեղ պետք է նաեւ դատախազության ներկայացուցիչներ լինեն: Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, եւ գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչեւ ոռոգման սեզոնի փակման օրը: Այս օրենքն էլ կարեւոր է, որ կարողանանք օպերատիվ կառավարել ռիսկերը եւ ժամանակին հայտարարություն անել»:

Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք երկրում առկա խոնավ հողերի պատկերը, եւ դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում՝ որտեղ ունենք ստվերային այգիներ: Հենց այսօր արդեն կսկսենք աշխատանքային խումբ կազմելու աշխատանքները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2605 դիտում

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ