Նպատակս է, որ ճանաչելի լինեք արտերկրում. Աննա Հակոբյանը հանդիպել է հայ դիզայներների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21–ին ու 22–ին հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Avona» հայկական  ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր:

Աննա Հակոբյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շեշտել է, որ պատրաստ  է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:

«Իմ նպատակն է, որ հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները:

Հանդիպմանը հայ դիզայներները ներկայացրել են իրենց բրենդների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները, նոր գաղափարները: 

Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ հայ դիզայներների հետ: Աննա Հակոբյանը արդեն հանդիպել և համագործակցում է «Nikolyan» Fashion studio, «FAINA», «RUZANE», «Միկա», «Տերյան մշակութային կենտրոն», «Անկա», «Teress» ընկերությունների հետ:

Տպել
1886 դիտում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿԵ

Ստեփանավան քաղաքում հրդեհվել է 500 հակ անասնակեր

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արծվանիկ գյուղում հրդեհի հետեւանքով պաշարված անասնակեր է այրվել, 1 գառ ծխահարվել

Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը