Երևան
12 °C
Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևան քաղաքի տարբեր դպրոցներից, մասնավորապես՝ Կենտրոն եւ էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ Շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը:
«Ասում են, որ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, ձեզ համար լավ կլինի, որ գաք, կոլեկտիվներով հավաքվեք, եկեք երթի: Այդ ահազանգերը ճշտվել են, և այդ մարդիկ վերահաստատել են իրենց իմացած ինֆորմացիան, որ իշխանությունները մաքսիմալ քանակով մարդ են հավաքում, ապավինում են ոչ միայն իրենց կոչերին, այլեւ վարչական լծակներին: Այսինքն՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեզ էին մեղադրում, վարչական լծակներից օգտվել չեն խորշում՝ դեռ ընտրարշավը չմեկնարկած»,- ասաց նա:
Աշոտյանը հորդորեց ոլորտի պատասխանատուներին եւ Երևանի քաղաքապետին անհապաղ զբաղվել այս հարցով, կոչ արեց դիտորդներին այս ամենն ընդունել որպես մտահոգություն:
«Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանը այս պահի դրությամբ չունի նման լծակների կարիք, քանի որ վաղը բավական շատ մարդ կլինի, բայց մյուս կողմից ուզում են իրենց մուսկուլները ցույց տալ ու վարչական դոփինգը ստուգել»:
Բացի դրանից, նա նաև մեկ այլ ահազանգ հաղորդեց, որ մի խումբ գիտնականներից նամակ է ստացել, ովքեր բարձրաձայնում են, որ ՀՀ-ի բոլոր ՊՈԱԿ-ների, նաև գիտակրթական ուսհաստատությունների բանկային հաշիվները տեղափոխվելու են ՀՀ գանձապետական հաշիվ:
«Սուսիկ-փուսիկ մեր իշխանությունները այսպիսի բաներ են անում: Սա մեծ հարված է հասցնելու գիտակրթական հիմնարկների ակադեմիական ազատություններին, այսինքն՝ գիտնականները և կրթությամբ զբաղվող մարդիկ մեծապես կախված են լինելու պետությունից, թե ֆինանսավորումը երբ ու ինչպես կհատկացվի»,- ասաց նա և նշեց, որ շատ գրանտային ծրագրեր ըստ այդմ կարող են չտրամադրել, քանի որ գումարները բացառապես գիտական կառույցներին են փոխանցվում:
Հիշեցնենք, որ այս ամենի մասին ավելի վաղ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վարչական ռեսուրսներ կիրառելու մասին իրենց ուղղված մեղադրանքներին, որը վերաբերվում էր նաեւ վաղը սպասվելիք երթին. «ՀՀ որեւէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որեւէ օր որեւէ երթ կազմակերպելու համար: Ամսի 17-ին, որ հանրահավաք էինք անում՝ խախտո՞ւմ էր, թե՞ ոչ: Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ եւ շփվելու եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու՝ կարող ենք ընտրական հարցեր քննարկել կամ չքննարկել: Հերիք է, որ ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների»,- ասել էր Ն. Փաշինյանը:
Օրերս դպրոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկում էր ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խստագույնս պատվիրելով տնօրեններին չխառնվել քաղաքական զարգացումներին, հեռու մնալ քարոզչություն անելուց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT