Ո՞ւր է վարչապետի պետական մտածելակերպի հատկանիշները, ինչո՞ւ ես թողել գնացել, առանց այդ էլ լավ չէիր աշխատում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ իրենց նախընտրական ծրագիրը լավ PR է արված: Նա կարծում է, որ այդ PR-ի հարցում ՀՀԿ-ին աջակցել են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: «Մարդ պետք է այնպիսի PR անի, որ դեռեւս քարոզարշավը չսկսած` երկրի վարչապետը, առաջին փոխվարչապետը, իրենց սպասարկող ամբողջ քաղաքական թիմը սեւեռվի քո շատ պարզ դիզայնի վրա: Շնորհակալ եմ քեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց Աշոտյանը:

Այնուհետեւ Աշոտյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ արձակուրդ վերցնելու եւ պետության հոգսն առաջին փոխվարչապետի ուսերին թողնելու համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գնացել է արձակուրդ` ընդունելով, որ ՀՀԿ-ի քննադատությունը տեղին էր, որ իր համար «Իմ քայլը» դաշինքի շահերն ավելի կարեւոր է, քան ՀՀ շահերը:

«Ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը, ո՞ւր է վարչապետի պետական մտածելակերպի հատկանիշները, ինչո՞ւ ես թողել գնացել, առանց այդ էլ լավ չէիր աշխատում, հարգելի վարչապետ: Դասական չէ, երբ վեց ամիս առանց երեւելի ցուցանիշների աշխատած կառավարության վարչապետը քարոզարշավի խաթր երկու շաբաթով երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի հույսին: Դասական չէ, երբ բոլոր սոցհարցումները Նիկոլ Փաշինյանին տալիս են առաջին տեղ: Որեւէ մեկը չի կասկածում իրենց, բայց նա, այնուհանդերձ, պետության հոգսերը, գործը, ՀԱՊԿ-ի առաջիկա նիստը թողնում է ու գնում է քարոզարշավի»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն հանրահավաքային ձեւաչափի փոխարեն ընտրել ասուլիսներով քարոզարշավ անցկացնելու տարբերակը, Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն օգտվելու է քարոզարշավի բոլոր հնարավորություններից՝ ԶԼՄ-ներից, դռնեդուռ արշավներից, տեղում միջոցառումներ կազմակերպելուց եւ այլն:

«Խոսքը չի գնալու մեծ միտինգների մասին, երբ մենք էինք իշխանություն, այդ մեծ միտինգները մենք էինք անում, իսկ իրենք ընկած էին դռնեդուռ: Իրավիճակ է փոխվել, իրենք են իշխանություն: Այսօր մեծ միտինգներն իրենք են անում, մենք ենք ընկնում դռնեդուռ: Մենք չենք ամաչում դրանից, չենք խորշում հասարակության հետ շփումից», - ասաց նա:

Ասուլիսի ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան՝ Արցախյան ազատամարտը:

«Հայրենիքին սպառնացող վտանգները շատ են, քանի որ այսօր քարոզարշավի մեկնարկին մեր քաղաքական թիվ մեկ մրցակիցն իրեն թույլ տվեց գնահատականներ Արցախի հետ կապված, որոնք պարզապես զարհուրելի կարող էին թվալ անգամ վեց ամիս առաջ: Ես կարծում եմ, որ մենք կանխատեսում ենք այն քաղաքական սպառնալիքների օրակարգը, որը հետեւանք է գործող իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի, գործող իշխանությունների սիրողականության, գործող իշխանությունների անլուրջ վերաբերմունքի երկրին եւ երկրի առջեւ ծառացած խնդիրներին»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2983 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C