Մեկ տարում 100 միլիոն դրամ. ավարտված ֆիլմին կեղծ պայմանագրով է գումար հատկացվել

2018 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պար» ֆիլմին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 50 միլիոն դրամ:

Համաձայն ազգային կինոկենտրոն ներկայացված ֆիլմերի նախագծերն ուսումնասիրող հանձնախմբի՝ ֆիլմի նկարահանումները վաղուց ավարտված են, սակայն 2019 թվականին ՀՀ պետբյուջեից 48 միլիոն դրամ գումար է հատկացվելու պատրաստի ֆիլմին: Կինոկենտրոնին կից նոր ձեւավորված հանձնախումբը բացահայտել է ժամկետներով անհամապատասխան եւ իրար հակասող երկու տարբեր պայմանագրեր:

«Սուսերով պար»-ը հայ-ռուսական համատեղ ֆիլմարտադրություն է: «Բավականին տարօրինակ եւ խիստ պայմանագիր ունի ֆիլմը հայկական կողմի հետ, որը պարտավորեցնում է Հայաստանին 2019 թվականին ֆիլմի համար վճարել եւս 47 միլիոն 8 հարյուր հազար դրամ, այն պարագայում, երբ ֆիլմն արդեն ավարտված է: Այս ֆիլմի հետ կապված շատ խութեր կան»,- ասաց նոր ձեւավորված հանձնախմբի անդամ, պրոդյուսեր Սեդա Գրիգորյանը:

«Սուսերով պար» լիամետրաժ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը ռուս կինոռեժիսոր Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:  

Համաձայն ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի նիստի 2018 թվականի մարտի 20-ի արձանագրության՝ «Սուսերով պար» ֆիլմը գեղխորհրդին ներկայացավել է որպես ՀՀ մշակույթի նախարարության կողմից պետպատվեր իջեցված նախագիծ: Սակայն Սեդա Գրիգորյանի վստահեցմամբ՝ իրենք հետաքրքրվել են եւ պետական պատվեր ձեւակերպող որեւէ փաստաթուղթ չեն գտել: Փոխարենը, մշակույթի նախարարությունից գտել են ֆիլմը որպես սուբսիդիա ձեւակերպող մայիս ամսին ստորագրված փաստաթուղթ:

«Ինչպե՞ս է ֆիլմը որպես սուբսիդիա ձեւակերպվել մայիսին, եթե մարտ ամսին որպես պետպատվեր այն արդեն ձեւակերպված է եղել»,- ասում են հանձնախմբի անդամները՝ հավաստիացնելով, որ մրցույթից դուրս ֆիլմը հաստատվել է որպես պետական պատվեր՝ չհանդիսանալով պետական պատվեր:

Նրանք փորձել են պարզել ֆիլմը պետպատվերով արտադրության իջեցնելու հանգամանքները, սակայն ո՛չ ազգային կինոկենտրոնից, ո՛չ մշակույթի նախարարությունից պետպատվերի հրամանի օրինակներ չեն ստացել: Ավելին, ֆիլմը պետական պատվեր հանդիսանալու հետ կապված նախարարությունից ստացել են բանավոր հերքում: Ինչը փաստեց նաեւ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկա մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Ղարիբյանի խոսքով՝ իրենք էլ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվել նախորդ նախարարի օրոք եւ շատ մանրամասներ դեռ պարզելու կարիք ունեն:

Համաձայն ֆիլմերի նախագծերն ուսումնասիրող հանձնախմբի՝ պետական բյուջեից շուրջ 100 միլիոն դրամի հատկացումը նախատեսված է եղել ֆիլմերի նախագծերի պետական մրցույթին չմասնակցած, պետական պատվեր չհանդիսացող կինոնախագծի, ինչը օրինական ընթացակարգի խախտում է:

Ավելին, ֆիլմը, չմասնակցելով ֆիլմերի նախագծերի պետական մրցույթին եւ չունենալով պետական պատվերի հրաման, 2018 թվականին ներկայացվել է Եվրիմաժի մրցույթին՝ որպես Հայաստանը ներկայացնող կինոնախագիծ եւ ընտրված նախագիծ: Վերը նշվածը եւս հանձնախմբի անդամները համարում են օրինական ընթացակարգի կոպիտ խախտում:

Վերջիններս դիմել են եւ՛ մշակույթի նախարարությանը ե՛ւ կինոկենտրոնին, որպեսզի կասեցվի մրցույթ չանցած, անհասկանալի պատճառներով պետպատվեր դարձած ֆիլմի հաջորդ՝ 2019 թվականի ֆինանսավորումը:

Նշենք, որ արդեն ավարտված եւ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական «Սուսերով պար»-ը ֆիլմը պլանավորվում է էկրան բարձրացնել 2018 թվականի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 4 տարի առաջ։ Նկարահանումները սկսվել են Ռուսաստանում եւ Յարոսլավլում, իսկ վերջին երկու շաբաթներն անցկացվել են Երեւանում: 

Ինչ վերաբերում է Եվրիմաժ ներկայացված լինելուն, ֆիլմը նախագիծ ներկայացնողները թերեւս առաջնորդվել են միայն մեկ հիմքով, որ ինչպես պահանջում են «Եվրիմաժ»-ի կանոնները, այն համատեղ արտադրության է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2061 դիտում

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»