Հստակ ասում եմ, որ երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու լծակ ունենա. վարչապետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում եւս մեկ անգամ անդրադարձավ իրենց դեմ ուղղված մեղադրանքներին, թե իբր Արցախի դեմ ինչ-որ դավադրություններում են ներգրավված:

«Կոչ եմ անում չհավատալ բոլոր սադրիչ լուրերին, որոնք ոմանք քաղաքական էժան դիվիդենտներ շահելու նպատակով անում են: Մենք կարող ենք հասկանալ նախընտրական տրամաբանությունը, բայց երբ լուրջ մեղադրանքներ են ներկայացնում, դա քաղաքական հարթականում քննարկելու հարց չի, այո, այդ մարդիկ պետք է գնան, համապատասխան մարմինների առաջ բացատրություններ տան, այդ թվում՝ նաեւ ժողովրդի առաջ: 

Ասում են, որ այս հեղափոխությունը դավադրություն է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Ժողովուրդը պետք է պահանջի եւ նրանք էլ պետք է բացատրեն, թե այդ ինչ դավադրության մասին է խոսքը: Հեղափոխությունն արել է ժողովուրդը եւ մեղադրելով հեղափոխությանը դավադրության մեջ, ուրեմն ժողովրդին է մեղադրում դավադրության մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարց լուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է: «Եկեք հասկանանք, բա մի կառավարություն էդքան տուպո՞յ է, որ դավադրությունների մեջ մտավ, հետո հետ չի գալո՞ւ: Իրենք իրենց խառնում են ուրիշների հետ, այդ դուք եք, որ երբ գնացել եք բանակցությունների, մտածել եք՝ Բրյուսելի, Մոսկվայի բիզնեսի վերջն ինչ է լինելու, ԱՄՆ անշարժ գույքի վերջն ինչ է լինելու, հիմա էլ ՀՀ արտաքին քաղաքականությունն են քննադատում, այո, ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի որեւէ անկյունում բիզնես շահ չունի եւ աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի եւ չի կարող ունենալ, ի տարբերություն նախորդների, սա է արտաքին քաղաքականության փոփոխությունը: Հստակ ասում եմ, որ երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու լծակ ունենա, միակ բացառիկ ուժը հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին է, ուրիշ որեւէ մեկը գլուխը պատին կտա, որ կկարողանա որեւէ լծակ օգտագործել»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2625 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս