Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գործող «Ծաղկի շուկա»-ի ծաղկավաճառները: Նրանք բողոքում են, որ սեփականատերը 2 ժամվա համար իրենցից 2000 դրամ տարածքի օրավարձը որոշել է թանկացնել, դարձնել 3000 դրամ:
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դարպասների ներսում ծաղկավաճառներն առեւտուր են իրականացնում առավոտյան 7:00-ից մինչեւ 9:30-ն ընկած ժամանակահատվածում: Տարածքը, որտեղ իրենք են կանգնում, ոչ ծածկ կա կառուցած, ոչ էլ որեւէ հարմարություն, որպեսզի անձրեւներից ու քամուց պաշտպանվելու տեղ ունենան:
Բողոքի դուրս եկած ծաղկավաճառները հայտնում են, որ 2000 դրամն էլ է շատ այդ տեղի համար: Առավելեւս հիմա, երբ արդեն ծաղիկներն էլ են դժվար ճարվում, դրսում էլ սարսափելի ցուրտ է առավոտվա այդ ժամերին: Ծաղկավաճառները պահանջում են իրենց վարձը դարձնել 1000 դրամ: Ըստ մեր զրուցակցի, երբ 1000 դրամ դարձնելու լուրերը հասել են սեփականատիրոջը, վերջինս ջղայնացել է ու հայտարարել, որ այսուհետ դարձնելու է 3000 դրամ։
Ծաղկավաճառների խոսքով՝ լսել են, թե տարածքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից վարձակալել եւ գումարի դիմաց իրենց է տրամադրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն տեղի վերահսկումն ու ծաղկավաճառներից գումար հավաքելն իրականացնում է Արշակ անունով մեկը:
«Հայկական ժամանակ»-ը զրույցեց Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հսկիչի հետ, որն էլ փոխանցեց, որ ծաղկավաճառներն այսօր էլի եկել էին եւ առեւտուր էին անում: Չնայած կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, բայց վարձավճարը դեռեւս 2000 դրամ է: Վերջինիս խոսքով՝ ծաղկավաճառների նշած Արշակը ընդամենը գումար հավաքելու գործառույթն է իրականացնում:
Ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյան մարզադաշտի տնօրեն Վարդան Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ծաղկավաճառներն ու սեփականատերը ընդհանուր հայտարարի են եկել եւ շարունակելու են առեւտուրը: Նրանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս Ռուբեն Հայրապետյանն է վարձակալել այդ տարածքը, Վարդան Խաչատրյանը դժվարացավ ասել, նշեց, որ չի ճանաչում եւ չգիտի, թե ով կարող է լինել: Միաժամանակ հայտնեց, որ ծաղկավաճառները սեփականատիրոջ հետ պայմանագիր ունեն:
Մեր տեղեկություններով՝ ծաղկավաճառներն ընդհանուր հայտարարի չեն եկել եւ մինչեւ հունվարի 1-ը ժամանակ են տվել սեփականատիրոջը, որպեսզի վերջինս վերանայի իրենց առաջարկվող պայմանները։ Նշել են, որ որպես բողոքի նշան, որոշել են այսուհետ իրենց ծաղիկները վաճառել այլ վայրում: Հույս ունենալով, որ այդպիսով «կպատժվի» սեփականատերը, կրելով ֆինանսական կորուստ՝ ստիպված կլինի ընդառաջ գնալ իրենց պահանջներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT