Որոշումը կայացրել եմ ինքնուրույն, եթե դրան ծանոթանաք, կհամոզվեք. Խաչատուրովին գրավով ազատած դատավորը՝ գաղտնալսման մասին

Համացանցնում հրապարակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսման երկրորդ մասը:

Գաղտնասլման մեջ խոսվում է նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, դիմելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, ասում է հետեւյալը.

-Հա, ընգեր։

- Ռուսները շատ ծանր են տանում, շատ ոռի ա, շատ։ Կարող ա նենց պրոբլեմ տանք․․․ ես նոր վարչապետին ասեցի։ Նորից իրանց համ հետախուզությունից են զանգել, համ ԱԴԾ-ից։

 - Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառե՞ն։ 

- Ըը, գրավ թող կիրառեն, կամ ստորագրություն ընտրեք խափանման միջոց:

- Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ Բայց դե, չգիտեմ, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։

- Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկականք՝ ինչ ենք անում։

- Դու մի հատ վարչապետի հետ խոսա։

- Խոսացի, նոր նիստի էր, ասեց՝ ինձ կարեւորը, որ ինքը չփախնի երկրից։

 - Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։

- Մեծ գրավ էտի որտեղի՞ց ա վճարելու։ -

- Մեծ, խոսքի մի 20 մլն է՞լ չի կարա վճարի։

 - Հա․․․ստորգարություն եթե ընտրե՞ս։

- Ընգեր, ինքը դուրսն ա աշխատում, ստորագրություն ո՞նց ընտրես։ Գրավն ավելի ճիշտ ա։ Ստորագրություն, եթե ընտրեմ, պիտի չթողնեմ դուրս գնա։

- Գուցե չթողնե՞նք գնա։ Լավ, դու բան արա, թող ձգի։

- Ժամը երեքին ա նիստը։

- Ասա՝ թող հետաձգեն նիստը, մի հատ վարչապետը նիստից դուրս գա, հետը խոսանք, ես խոսացի, բայց նորից խոսանք, էլի։

 - Հա, մի հատ էլ խոսա, վնաս չտանք։

 - Լավ։

Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել 5 միլիոն գրավի դիմաց: Նման որոշում կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը: Վերջինիս վերը նշվածների հետ կապված մեր հարցերին ի պատասխան միայն նշեց հետեւյալը.

«Եթե Նախաքննական եւ հետաքննական մարմնի դիրքորոշումը համընկնում է իմ կողմից կայացված դատական ակտի հետ, ապա դա չի կարող վկայել, որ ես պատվեր եմ կատարել: Որոշումը կայացրել եմ ինքնուրույն, եթե դրան ծանոթանաք, կհամոզվեք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5749 դիտում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն