Երևան
12 °C
Մարդիկ «Իմ քայլին» միանշանակ շատ լավ են վերաբերվում, ասում են՝ բա իհարկե, «Իմ քայլը» պետք է լինի, բայց կան լուրջ խնդիրներ, եւ քաղաքացիները տրամադրված են, որ այդ խնդիրները անպայման պիտի լուծվեն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման միտք հայտնեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Մանավազյանը դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում։
Օրերս Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում ինչ-որ անձինք խոչընդոտել էին Մանավազյանի քարոզարշավը՝ ընդհուպ վերջինիս թիմակիցների ուղղությամբ քարեր նետելով։ Արուսյակ Մանավազյանն այս մասին տեղյակ էր պահել ոստիկանությանը։ Պատգամավորի թեկնածուն ասաց, որ արդեն այս պահին քարոզարշավն ընթանում է նորմալ հունով, իսկ ոստիկանությունը զբաղվում է խնդրով։
Մանավազյանը մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը խոչընդոտած անձն, ամենայն հավանականությամբ այլ քաղաքական ուժի է սատարում։ Իսկ Արմավիրում, ըստ էության, ընտրապայքարն ընթանում է «Իմ քայլը» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների միջեւ։
Պատգամավորի թեկնածուն պատմեց, որ անկախ այս միջադեպից՝ գյուղացիների հետ շփումը շատ հաճելի ու անմիջական մթնոլորտում է․
«Մարդիկ մեզանից ակնկալում են այն հարցի պատասխանը, թե մենք մեկ էլ ե՞րբ ենք գալու իրենց մոտ, հինգ տարի հետո՞։ Էդ հարցից արդեն զգաստանում եմ։ Որովհետեւ չի կարելի միայն քվե ստանալու համար հինգ տարին մեկ գալ մարդկանց մոտ։ Երբ քաղաքացիներին ասում ես՝ սա վստահության քվե է, չի կրկվելու առաջվանը, էդ մարդիկ ասում են՝ հասկանո՞ւմ ես, երեսուն տարի տվել ենք էդ քվեն, ակնկալել, բայց ոչինչ չի եղել»,-ասաց Մանավազյանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են ստանձնել քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրների լուծման պատասխանատվությունը․
«Ու եթե դրանք միանգամից չլուծվեն, հարկ չի լինի փողոց փակել, մենք էդ խնդիրներն անպայման նորից կբարձրաձայնենք, քաղաքացիների ձայնն անպայման հասու կլինի համապատասխան մարմիններին»։
Արուսյակ Մանավազյանը մեր զրույցում ասաց, որ ընտրվելու դեպքում տարբեր խնդիրների է անդրադառնալու, բայց առավել հետեւողական է լինելու գյուղաբնակներին ու գյուղատնտեսությանն առնչվող հարցերի նկատմամբ» Նրա խոսքով՝ գյուղում խնդիրներ շատ կան։ Դրանք մեծամասամբ վերաբերում են ոռոգման ջրին, ինքնազբաղված գյուղացիների աշխատանքային ստաժին եւ այլն։ Մանավազյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում ընտրվելու դեպքում մեկ էլ հինգ տարի հետո երեւալ ընտրողների աչքին, այլ պարբերաբար այցելել, զրուցել, տեղեկանալ հուզող հարցերի մասին․
«Հիմա մարդիկ շատ երկար ընդմիջումից հետո հանդիպում են պատգամավորի թեկնածուի, պատմում իրենց խնդիրները, ու մենք պարտավոր ենք ապացուցել, որ իսկապես գնում ենք աշխատելու, ու չենք կորելու ընտրությունից ընտրություն, այլ գալու ենք ու հետեւողական ենք լինելու։ Ես կարծում եմ նաեւ, որ պատգամավորի շփումն անմիջապես ժողովրդի հետ պետք է լինի»,-ասաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն։
Արուսյակ Մանավազյանը մեր զրույցում նշեց՝ մեծ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, եւ ամեն կերպ պայքարելու է, որ իր քաղաքական թիմը մարդկանց չհիասթափեցնի․ «Եթե հանկարծ նման բան լինի, էդ դեպքում ես միանշանակ ժողովրդի կողքին կանգնած եմ պայքարելու»,-շեշտեց նա։
Մանավազյանի խոսքով՝ շատ գյուղերում, որտեղ գյուղապետերը ՀՀԿ-ական են, դեռ գործում են հին համակարգից մնացած բարքեր․
«Կան գյուղեր, որտեղ մարդկանց մեծամասնությունը ընտրության գնալիս նայում է գյուղապետի տրամադրվածությանը, չնայած անգամ եթե «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ է գյուղապետը»,-ասաց պատգամավորի թեկնածուն՝ նշելով, որ ինքը հավատում է՝ դեռ բոլոր տեղերում է իրավիճակ փոխվելու, իսկ եթե հանկարծ չփոխվի, ինքը պայքարելու է դրա համար․
«Միանշանակ ամեն կերպ կպայքարեմ ցանկացած քաղաքական թիմի սխալների դեմ։ Գուցե ռիսկային հայտարարություն եմ անում, բայց ասում եմ ընտրողներին՝ ձեր աջակցությամբ մենք պիտի փոխենք, բայց եթե չարվի, ինքս կպայքարեմ ձեր կողքին»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Արուսյակ Մանավազյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍտամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT