Շատ էի սպասում այս մենամարտին. բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտելու է 1-ին գոտու համար

Գոռ Երիցյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարեւորագույն մենամարտին: Դեկտեմբերի 18-ին Կազանում կայանալիք բռնցքամարտի շոուի ընթացքում պայքարելու է իր առաջին գոտու (WBO վարկածով) համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ լավ է պատրաստվել մարզչի՝ Դավիթ Թորոսյանի հետ ու լավ մարզավիճակում է: Խոստովանեց, որ նախորդ ելույթների համեմատ՝ զգացողությունները տարբերվում են:

«Միանշանակ տարբերվում են, վերջիվերջո դառնում ես աշխարհի չեմպիոն: Շատ էի սպասում այս մենամարտին, դժվարություններ եղան հակառակորդին ընտրելու հարցում: Շատ սպասված մենամարտ է ինձ համար, ամեն ինչ պետք է անեմ, որ եւս 1 գոտի ավելանա, բերենք Հայաստան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ավելորդ լարվածություն չի զգում:

Գոռի մրցակցի անունը WBO-ն կհաստատի մոտ օրերս: Սա լինելու է նրա 9-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 8-ում միայն հաղթել է: Եթե կրկին հաղթի, կդառնա «Punch Boxing» փրոմոութերական ընկերության 3-րդ մարզիկը, որը Հայաստանի համար գոտի է նվաճում: Այս տարի իրենց առաջին՝ WBC International Silver գոտի են  նվաճել Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը։

Գոտու համար մենամարտով Գոռը եզրափակելու է մարզական տարին ու որոշ ժամանակ հանգստանալու է: 2019 թվականը նախաօլիմպիական տարի է, եւ նա փորձելու է ուղեգիր ձեռք բերել: Վստահ չէ, որ սիրողական բռնցքամարտում Եվրոպայի կամ աշխարհի առաջնության կմասնակցի, բայց նշում է, որ պրոֆեսիոնալ ռինգում էլ կան վարկանիշային մրցաշարեր, որոնցում անպայման ելույթ կունենա, քանի որ օլիմպիական մեդալ նվաճելու նպատակ ունի:

Տպել
1123 դիտում

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

Վե՛ր կացեք եւ քայլե՛ք, եւ երբե՛ք ու երբե՛ք չխեղճանաք, որովհետեւ դո՛ւք Թումանյանի սերունդն եք․ Նիկոլ Փաշինյան