Երևան
12 °C
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Այդ արդյունքերի համաձայն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում են լինելու մեկ դաշինք եւ երկու կուսակցություն: Ընդհանուր հաշվարկով՝ նոր խորհրդարանում լինելու են չորս կուսակցություններ: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն», ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
6-րդ գումարման խորհրդարանում եղած կուսակցություններից ԱԺ-ից դուրս են մնում «Հանրապետություն», «Դաշնակցություն» եւ «Հանրապետական» կուսակցությունները:
Խորհրդարանից դուրս մնացած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեր զրույցում հայտարարեց, որ շարունակելու է քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ նոր իշխանություններին: Սարգսյանը նշեց, որ իր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն էլի է եղել արտախորհրդարանական ուժ:
«Պատրաստվում եմ հնչեցնել իմ մոտեցումները՝ անկախ ամեն ինչից։ Ես էդ ամեն ինչն արել եմ իմ երկրի համար ու շարունակելու եմ անել: Արտախորհրդարանական ուժ էլի եմ եղել, բայց իմ մոտեցումները եւ պատկերացումները չեն տուժել: Ես իմ ասելիքն ասել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ: Կասեմ նաեւ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա եւ ավելացրեց, որ իրենց կուսակցությունը համալրվել է նախընտրական շրջանում եւ այդ թիմերը պետք է պահպանել:
Արամ Սարգյանը նաեւ նշեց, որ «Մենք» դաշինքի կողմից քննադատությունները անակնկալ լինել չեն կարող, քանի որ քարոզարշավի ողջ ընթացքում իրենք իշխանություններին քննադատել են: «Ես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանի արտաքին եւ տնտեսական քաղաքականությունը՝ համարելով, որ ԵՏՄ-ից ներդրումներ չեն կարող գալ, էդտեղ պատժամիջոցներ են, էդտեղ չկան գումարներ։ Ես 100 տոկոս համոզված եմ, որ էն, ինչ ասել եմ, հիմնավոր է եւ ճիշտ»։
Նախկին իշխանություն, ընդդիմադիր դաշտում հայտնված եւ մոտ 60 հազար քվե ստացած ՀՀԿ-ն եւս հայտարարում է արտախորհրդարանական ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին: «Նիկոլ Փաշինյանը թող հիշի, որ այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»,- նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ նշեց, որ ընտրությունների նման արդյունքները հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ճանապարհներով են արտահայատելու իրենց քաղաքական պայքարը, Շարմազանովը պատասխանեց. «Այդ պայքարն արտահայտվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն քրիստոնեական արժեքների, հանուն Արցախի»։
Շարմազանովը նաեւ հայտարարում է, թե նոր ձեւավորվող խորհրդարանում չկա իրական ընդդիմություն. «Պառլամենտում չկա ուժ, որը Փաշինյանի գործունեության մասին ճշմարտությունը չի ասել, լռել է, երբ Հայաստանում ատելության քարոզ ու վախի մթնոլորտ է եղել, երբ ասֆալտին փռելու մասին կոչեր են եղել։ Սա մեզ ավելի է մոտիվացնում, որպեսզի մենք սկսենք պայքարի երկրորդ փուլը խորհրդարանից դուրս։ Քաղաքական գործիչների պորտը Ազգային ժողովի ամբիոնում չեն կտրել»։
Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն բազմաբովանդակ գործունեություն է ծավալելու: Նա ասաց, որ քննադատելուց զատ նաեւ գործնական քայլեր են կատարելու:
«Դաշնակցության պարագայում խորհրդարանում լինել չլինելով պետք չէ պայմանավորել մեր հետագա քաղաքական գործունեությունը: Մենք եղանակները կգտնենք՝ մեր ասելիքն ասելու, տեղ հասցնելու համար, ինչպես նաեւ մեր քայլերի առաջնահերթությունն առաջ մղելու համար: Մենք ունենք մեր օրակարգը եւ մեր օրակարգին հետամուտ ենք լինելու եւ հետեւելու ենք իշխանության գործունեությանը, հայտնելու ենք մեր դիրքորոշումը եւ վերաբերմունքը նրանց կատարած աշխատանքի մասին: Միայն արձագանքողի դերում չենք լինելու, նաեւ հստակ քայլեր ենք անելու»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը կարծում է, որ նոր ձեւավորվող խորհրդարանում իրական ընդդիմություն չկա: Ըստ նրա՝ իրական ընդդիմությունը ձեւավորվելու է խորհրդարանից դուրս: «Խորհրդարանական ուժերի կադրային եւ գաղափարական ներուժը նկատի ունենալով՝ ես չեմ կարծում, որ խորհրդարանական լուրջ ընդդիմություն կարող է ձեւավարվել»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT