Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են

Առողջապահության նախարարությունում դեկտեմբերի 11-ին կայացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովին չհաջողվեց հավակնորդների միջեւ վերջնական ընտրություն կատարել, եւ հիմա այդ բարդ ու պատասխանատու գործը թողնված է նախարար Արսեն Թորոսյանին:

Հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր վեց անձ, բայց ներկայացել էին միայն երեքը՝ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը եւ Առողջահության նախարարության աշխատակազմի նախկին պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը:

Մրցույթի ընթացքում, որը երեք փուլով էր (թեստային, բանավոր եւ հաստատության զարգացման ծրագրի ներկայացում) Անտոնյանը պարբերաբար մտահոգություն էր հայտնում, որ հանձնաժողովն ուղղորդված է ու նպատակ ունի իրեն հաղթող չճանաչել: «Մի փոխնախարար է մասնակցում, մի տնօրեն, ես ո՞վ եմ, որ»,- հայտարարում էր լուծարված կառույցի այսօր գործազուրկ ղեկավարը: «Տեսնելով հանձնաժողովի առանձին անդամների տրամադրվածությունը, ավելի շուտ մտածում եմ, որ հնարավոր է... Լավ, արդյունքների ամփոփումից հետո ես իմ կարծիքը կարտահայտեմ: Բայց զգացի տրամադրվածություն, որ դեմ են»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե եթե հանձնաժողովն իրեն հաղթող ճանաչի, ուրեմն անկողմնակալ է, հակառակ դեպքում՝ կողմնակա՞լ, թեկնածուն պատասխանեց. «Որովհետեւ իմ ծրագիրը տեսականորեն ճիշտ կազմակերպված է: Եթե ինձ հաղթող չճանաչեցին, ուրեմն հայտարարում եմ հազար անգամ՝ պատվիրված մրցույթ է անցկացվում: Հայաստանի Հանարապետությունում գործում է նույն ընթացակարգը»:

Նա նաեւ բողոքում էր, որ առողջապահության նախարարությունն իրեն չի տրամադրել անհրաժեշտ տվյալները, որոնց կարիքը կարող էր զգացվել բուժհաստատության զարգացման ծրագիրը գրելու ժամանակ: Անձնակազմի կառավարման վարչության պետ, մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Սողոմոնյանը հակադարձեց՝ ձեզ չե՞ն ասել՝ դիմեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվեց՝ ասել են, բայց թեկնածուն այդ տարբերակը համարել է ոչ նպատակահարմար: «Կհանդիպենք դատարանում»,- ի պատասխան կրկնում էր նա: «Պիտի գնայի իմ մրցակցին ասեի՝ տվյալները տուր, ես մրցույթում հաղթեմ, դու այլեւս չաշխատե՞ս»,- նկատեց Աշոտ Անտոնյանը: «Եթե դիմեիք, անպայման կտրամադրեինք»,- վստահեցրեց բժշկական կենտոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N992-Ն որոշումը, սակայն, սահմանում է, որ թեկնածուին անհրաժեշտ տվյալների տրամադրումը լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարության պարտականությունն է: «Լիազոր մարմինը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով, ինչպես նաեւ կազմակերպության զարգացման նախնական ծրագիր կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթերով (ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների, մասնագիտական բաժանմունքների եւ կաբինետների, լաբորատորիաների, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության, բժշկական անձնակազմի, ինչպես նաեւ կազմակերպության կառավարման մարմինների մասին)»,- ամրագրվում է որոշման 16-րդ կետում:

Խոսելով իր զարգացման ծրագրի մասին՝ Աշոտ Անտոնյանը նշեց. «Ամենակարեւոր նպատակն է՝ կազմակերպությունը հասցնել տարածաշրջանային եւ միջազգային ճանաչման: Այդ աստիճանի բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մակարդակը»:

Մյուս թեկնածուն՝ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ու մասնավորապես ասել, թե ինչու է որոշել մասնակցել նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, այլեւս փոխնախարար աշխատել չի՞ ցանկանում, թե՞ իրեն առաջարկվել է հեռանալ: Ասաց, որ հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանի նախարարի հրամանը լինելուց հետո: Հաղթող ճանաչված երեք թեկնածուներից մեկին եռօրյա ժամկետում պետք է ընտրի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն էլ կնշանակվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, հանձնաժողովի քվեարկության արդյունքները լսելուց հետ Աշոտ Անտոնյանը սենյակից դուրս եկավ շողշողացող դեմքով եւ ասաց, որ գոհ է, հանձնաժողովն ապահովել է արդարությունը:

Վերոնշյալ բուժհաստատության տնօրենի դեռեւս պաշտոնակատար Արման Հովակիմյանը, խոսելով իր առաջարկած զարգացման ծրագրի մասին, նշեց, որ հիմնական նպատակն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը դարձնել Հայաստանի Հանրապետության լավագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը: Դրա համար, ըստ նրա, եկամուտների կրճատման այս պայմաններում առաջին հերթին պետք է ֆինանսական ճիշտ կառավարում իրականացվի: «Բավականին պրոբլեմատիկ է նաեւ մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես բուժանձնակազմի հետ կապված հարցերը, որակյալ երիտասարդ կադրերով ապահովման խնդիր պետք է ունենանք առաջիկա տարիներին: Խոսքը ոչ  միայն քանակի մասին է, այլ որակի, եւ այնպիսի որակի, որ ունենանք բժշկին ճանաչող եւ բժշկի հետեւից հիվանդ եկող հիմնարկ: Նաեւ նոր ծառայությունների ներդրումն է շեշտվել ծրագրում՝ սրտային վիրաբուժության, ինվազիվ առիթմիալոգիայի, ինվազիվ նյարդավիրաբուժության, պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման: Կարեւորվել է նաեւ տեխնիկական վերազինումը, կառուցվածքային փոփոխությունները, եղած ծառայությունների զարգացումը: Ի վերջո, ամբողջ նպատակը լինելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնի համբավի վերականգնումը եւ մեր բոլոր շահառուների բավարարված լինելը մատուցված բուժօգնությունից եւ սպասարկումից:  

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ամռանը՝ այնտեղ հայտնաբերված խոշոր չարաշահումներից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5852 դիտում

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ