Երևան
12 °C
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց համերգային ծրագիր, որի մեջ ներառված էին մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Մինչ համերգը զրուցեցինք կոմպոզիտորի հետ: Նշենք, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն այս շաբաթ Ալեքսեյ Շորին շնորհել էր պատվավոր դոկտորի կոչում:
- Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է կատարում Ձեր ստեղծագործությունները: Ինչպե՞ս եք գնահատում հայ երաժիշտների մեկնաբանությունն ու կատարողական վարպետությունը:
- Միանգամայն հրաշալի, առաջին հերթին, որովհետեւ դա հրաշալի նվագախումբ է, երկրորդը՝ որովհետեւ նրանք այդ երաժշտությանը ծանոթ են: Ես շնորհակալ եմ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այդքան հետաքրքիր մեկնաբանությունների համար:

- Ինչպե՞ս են դասական երաժշտության սիրահարներն այսօր վերաբերվում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին: Նախընտրում են լսել դասականների հայտնի գործե՞րը, թե՞ այնուամենայնիվ, փորձում են երաժշտության մեջ գտնել նաեւ նոր երանգներ:
- Ինքս գերադասում եմ դասականների հայտնի գործերը լսել, բայց գնում եմ ունկնդրելու նաեւ ժամանակակիցներին: Կարծում եմ՝ հանդիսատեսին նույնպես հետաքրքիր է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր: Փառք Աստծո, ընտրության կարիք չկա, կարող ես լսել թե՛ մեկը, թե՛ մյուսը:
- Դուք հաճախ եք գալիս Հայաստան: Հետաքրքիր է՝ ի՞նչն է Ձեզ գրավում մեր երկրում:
- Առաջին անգամ ես այստեղ եղել եմ մեկ ու կես տարի առաջ, երբ ինձ հրավիրել էին, եւ ձեր երկիրն ինձ շատ դուր եկավ: Հիմնականում իմ այցելությունները կապված են երաժշտական ծրագրերի հետ: Ահա, այստեղ կա հրաշալի նվագախումբ, որ երբեմն կատարում են իմ ստեղծագործությունները, կա բարեհաճ ու լավ հանդիսատես, դրա համար միշտ մեծ հաճույքով ու սիրով եմ գալիս:
- Ասում են, որ հայկական երաժշտությունը տխուր է, քանի որ հայերը շատ մեծ դժվարություններ են վերապրել: Համամի՞տ եք:
-Անկեղծ ասած, ես այդպես չեմ կարծում, այդ երաժշտության մեջ բավականին ընդգրկուն գուներանգ ու զգացմունք կա արտահայտված: Իմ մտքին ավելի շատ գեղեցիկ բառն է գալիս, քան տխուր:
- Ձեր ընտանիքի պատմությունը կապված է Հայաստանի հետ, գլխավորապես՝ Գյումրիի: Ի՞նչ գիտեիք Գյումրիի մասին, եւ ի՞նչ տպավորություն ունեցաք, երբ ինքներդ այցելեցիք Գյումրի:
- Ես միշտ լսել եմ, որ հայրս մինչեւ 12 տարեկանը ապրել է Հայաստանում: Դա ինձ հեռու երազ էր թվում, շատ էի ուզում լինել այնտեղ: Երբ երկրաշարժը եղավ, մեզ համար դա մեծ ողբերգություն էր, նաեւ հիշողություն՝ կապված հորս հետ, ով ապրել է այդ քաղաքում: Երբ եկա Հայաստան, այցելեցի նաեւ Գյումրի եւ Պուշկինո (գյուղ Լոռու մարզում), որտեղ ապրել է հայրս: Պուշկինոյի տունը պահպանվել էր, իսկ Գյումրիի տունը քարուքանդ էր եղել, մնացել էին միայն աստիճանները… Արդեն վերականգնված Գյումրին շատ գեղեցիկ է այսօր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT