Այս 2 ամսվա ընթացքում թիմի աշխատանքը գոհացուցիչ է ինձ համար. գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար

Այս 2 ամսվա թիմի աշխատանքը գոհացուցիչ է ինձ համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ գնահատելով իր երկամսյա պաշտոնավարումը:

- Պարոն Գեւորգյան, արդեն 2 ամիս է՝ զբաղեցնում եք ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ի՞նչ աշխատանքներ եք հասցրել կատարել այս կարճ ժամանակահատվածում:

- 2 ամսվա ընթացքում կառավարությունը հստակ խնդիր էր դրել մեր թիմի առջեւ, որը ներկայացրել ենք կառավարությանը` մինչեւ տարվա վերջ դա կամփոփենք:

Առաջինը կառուցվածքային փոփոխությունների մասին է եւ երկրորդը հստակ քաղաքականության որոշումը` գործողությունների պլանով: Սակայն կցանկանայի շեշտել, որ դա իրապես տարբերվում է: Այսինքն, գյուղատնտեսության զարգացումը կապված է լինելու ոչ միայն օժանդակումների հետ, այլ նաեւ կառուցվածքային մարմինների ձեւավորման հետ, որը եւ ներկայացրել ենք կառավարությանը:

Նշեմ դրանցից մի քանիսը, որն այսօր արդեն վերջնականացվում է: Հողերի շուկայի ձեւավորման գաղափարը գյուղատնտեսական, ապահովության համակարգի մասին բազմիցս խոսել ենք. դա եւս վերջնականացվում է: 2019 թվականի առաջին եռամսյակում մենք կունենանք արդեն գործող համակարգ եւ կազդարարենք սկիզբը: Այն ծրագրերը, որոնք բերելու են զարգացման, դրանք մշակվել են, գտնվում են կառավարությունում եւ գյուղատնտեսական տարին սկսելուց ֆերմերները կարող են օգտվել դրանից: Այս պահին նաեւ մշակվում են մի շարք ծրագրեր անասնապահության ոլորտում, որոնք էլի համակարգային են: Մի բան կցանկանամ նշել, որ ծրագրերը միայն գործողությունների մակարդակով չեն, այլ մենք թիրախավորում ենք գյուղատնտեսության զարգացումը 10 տարվա կտրվածքով: Հատկորոշում ենք, թե որտեղ ենք ուզում հասնել, գրում ենք ոլորտային ռազմավարությունը: Ներկա պահին աշխատում ենք խաղողագործության, խաղողի հենքի վրա արտադրվող սպիրտային խմիչքների ռազմավարության վրա, սկսած աշխարհագրական նշումներից, ռեգիստրներից, թե որտեղ ինչ սորտի խաղող կարելի է մշակել:

Երկրորդն այն է, որ մենք  ռազմավարությունը կամ ծրագիրը մշակելիս անպայման շփվում ենք շահառուների, ոլորտում ակտիվ դերակատարություն ունեցող անձանց` թե՛ ֆերմերների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ: Կարծում եմ՝ աշխատանքներ դեռեւս շատ կան անելու, բայց այս 2 ամսվա թիմի աշխատանքը գոհացուցիչ է ինձ համար:

- Ի՞նչ ծրագրեր կան նախատեսված գալիք 2019 թվականի համար:

- Եկեք առանձնացնեմ այն ծրագրերը, որոնք նոր են եւ հետաքրքրությամբ մեծ աղմուկ են բարձրացրել: Դա ապահովագրական համակարգի ներդրումն է, դա սուբսիդավորված միջոցների, վարկերի կամ ռեսուրսների տրամադրումն է գյուղացիական տնտեսություններին, որոնց շեմը մեծացվել է` ավելի լայն շահառուների թվաքանակ ընդգրկելու նպատակով: Խաղողագործության եւ գինեգործության ծրագիրը նաեւ: Գլոբալ երեւի 3 օրինակ բերեմ, մնացածը չեմ ցանկանում ստորադասել, բոլոր ծրագրերն էլ կարեւոր են:

- 2018 թվականը գյուղատնտեսության համար ինչպիսի՞ տարի էր:

- Պարբերաբար մի քանի տարին մեկ՝ կախված կլիմայական պայմաններից, լինում է լավ կամ վատ տարի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, ոչ թե պիտի մենք անընդհատ գնահատենք այդ երեւույթները եւ մի տարի գրանցենք հաջողություն, մի տարի ասենք՝ վատ էր, այլ պետք է կարողանանք զարգացնել խելացի գյուղատնտեսություն, որ հնարավորինս մեղմվեն ռիսկերը: 2018 թվականը, օրինակ, լոլիկի առումով ամռանը վատ էր, որովհետեւ որոշակի խնդիրներ առաջացան, բայց պտղի առումով լավ էր: Այսինքն, միանշանակ ընդհանուր գնահատական տալը, կարծում եմ, այդքան էլ էական չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7541 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին