Երևան
12 °C
Նախօրեին ֆերմերները բողոքել էին, որ գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, որպեսզի Թուրքիայից լոլիկ չմտնի Հայաստան, ինչի արդյունքում իրենք տուժում են: Նրանք նշում էին, որ գյուղատնտեսության նախարարը այդքան էլ չի տիրապետում ոլորտին:
«Ցանկանում եմ հստակ նշել, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ կառավարությունը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պաշտպանի իր տնտեսվարողին: Ավելին, մենք խորհրդակցության ենք հրավիրել միջին եւ մանր ջերմոցային տերերին, որոնց հետ քննարկվել են ոչ միայն տվյալ պահին առաջացած խնդիրները, այլ նաեւ ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ այն ուղիները, որոնցով կարող է մեր ոլորտը զարգանալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, ճիշտ չէ նման հայտարարություն անել, որ կառավարությունը կամ գյուղատնտեսության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում:
Կցանկանայի նշել, որ լոլիկի ներկրման հետ գյուղատնտեսության նախարարությունը որեւիցե կապ չունի եւ չի կարող միջամտել: Սակայն դա չի նշանակում, որ նախարարությունը քայլեր չի ձեռնարկում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ֆերմերների բարձրացրած խնդրին:
Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ 2018 թվականին Հայաստանում ժամանակակից ջերմոցների քանակը զգալիորեն մեծացել է եւ եթե այո՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Գեւորգյանը պատասխանեց. «Այո, դուք շատ ճիշտ եք: Կոնկրետ Արարատի եւ Արմավիրի մարզում ամենաշատ ներդրումը կատարվել է ջերմոցային տնտեսությունների ստեղծման եւ զարգացման վրա: Գյուղատնտեսական ոլորտը ձեռնտու է՝ անկախ ամեն ինչից:
Ջերմոցային տնտեսությունը հնարավորություն է տալիս ամբողջ տարվա ընթացքում ունենալ արտադրանք եւ ապահովել վաճառք»:
Գեւորգյանը նաեւ անդրադարձավ մամուլի հրապարակումներին՝ կապված ձվի գնի թանկացման հետ. «Որպես գյուղատնտեսության նախարար, կարող եմ հստակ մի բան նշել, որ մենք սկսել ենք ներդնել համակարգ, որը կիրականացնի շուկայի ուսումնասիրություն, ընդ որում, պրոֆեսիոնալ ձեւով, որը հնարավորություն կտա նմանատիպ խոսակցությունը բերել ավելի պրոֆեսիոնալ դաշտ: Ոչ թե օրինակ մեկ խանութում տեսնել ձվի գնի թանկացում կամ էժանացում եւ դրանով պայմանավորել ոլորտի խնդիրները:
Ընդամենը օրեր առաջ վերջացրել ենք պիլոտը: Ուսումնասիրել ենք Երեւանում եւ մարզերում շուկայի գները` մանրածախ եւ մեծածախ շուկայի գները, նույն օրը նույն ժամին հստակ պարբերականությամբ պետք է ուսումնասիրվի ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի մենք կարողանանք գնի փոփոխությունները արձանագրել: Հակառակ պարագայում ցանկացած խոսակցություն չի կարող համարվել պրոֆեսիոնալ մակարդակի վերլուծություն, որովհետեւ օրվա կտրվածքով գնի տատանումը կարող է կապված լինել բազմաթիվ երեւույթների հետ, որը որեւէ ձեւով կարող է եւ չառնչվել գյուղատնտեսության հետ:
Ձու արտադրող ընկերությունները մեզ հավաստիացնում են, որ ձվի գնի թանկացում չի եղել եւ չի լինելու: Մենք ինքնաբավ ենք ձվի շուկայով այս պահին, այսինքն, լրացուցիչ արտադրանքի կամ դիֆիցիտի խնդիր այս պահին մենք չունենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Գեւորգյանը նաեւ նշեց, որ գնի որոշման հետ նախարարությունն առնչություն չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT