2018-ին ոչ մի անգամ չեմ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ. Ստեփանյանի քննադատությունը

ՀՀ առաջատար հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը լուրջ դժգոհություններ ունի ՀՀ հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանից: 2018 թ. ընթացքում երկիրը ներկայացրել է միջազգային մրցումներում, զբաղեցրել բարձր տեղեր, այդ թվում` չեմպիոն է դարձել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում, սակայն Սահակյանը նրանով չի հետաքրքրվել ու հանդիպում չի ունեցել: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփանյանը նշեց, որ ֆեդերացիան կատարում է իր մինիմալ պարտականությունները. վճարում է մրցաշարերի մասնակցելու համար, սակայն դա բավարար չէ: Գումարը քիչ է, այդ պատճառով երբեմն մրցումների մեկնում է միայն մարզչի հետ կամ էլ նույնիսկ առանց նրա, ինչը նորմալ չէ այս մարզաձեւում:

«Նորմալ չէ, որ մեկնում եմ միջազգային մրցաշարերի ու առանց մարզչիս: Հնարավոր է՝ վնասվածք ստանամ, օգնության կարիք լինի կամ մրցման ժամանակ ցուցումների կարիք լինի, բայց մարզիչը չկա: Մենակ եմ մեկնում, որ գումարը բավականացնի, մեկնեն մյուս մրցաշարերին: Ֆեդերացիայի նախագահը կամ ֆեդերացիան պետք է ինչ-որ ֆինանսական հարցեր լուծի: Սովորաբար մեկնում եմ մրցաշարերի միայն մարզչի հետ, բայց դա էլ նորմալ չէ. պետք է լինեն մերսող, բժիշկ, հոգեբան.... որոնք կանեն ամեն ինչ, որպեսզի լիարժեք մասնակցեմ: 2018 թ. ընթացքում ունեցել եմ հաջողություններ, բայց հանդիպում չեմ ունեցել ֆեդերացիայի նախագահի հետ: Ֆինանսական ոչ մի աջակցություն ո՛չ ինձ, ո՛չ մարզչիս չի եղել: Երբ մեդալ եմ նվաճում, գումար եմ ստանում ՀԱՕԿ-ից ու  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, բայց ֆեդերացիայից՝ ոչինչ: Անգամ դիմել ու մերժում ենք ստացել: Ոչ մի բան չի անում ֆեդերացիան, բացի այն, որ պետական միջոցներով գնում եմ մրցաշարերի: Ֆեդերացիայի նախագահին 2018 թ. ընթացքում մի անգամ չեմ հանդիպել»,- ասաց նա:

2018 թվականը Ստեփանյանը, ընդհանուր առմամբ, հաջող է համարում: Եվրոպայի առաջնությունում՝ Էլիտ ռաունդում, զբաղեցրել է 8-րդ տեղը, մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոն է դարձել: 1-ական ոսկե ու արծաթե մեդալ է նվաճել Օմսկի ու Աստանայի մրցաշարերում: ԱՄՆ-ի Velo Pasadena թիմի կազմում հաղթել կամ մրցանակային տեղեր է զբաղեցրել տարբեր մրցումներում: Միակ բացասական կետը Փարիզի աշխարհի գավաթի խաղարկությունն է, որտեղ վասվածք է ստացել: Այդ պատճառով բաց է թողել ե՛ւ այդ, ե՛ւ դրանից օրեր անց կայանալիք Կանադայի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ կորցնելով տարբեր խոշոր մրցաշարերի համար վարկանիշային միավորներ ձեռք բերելու շանսը: Ամեն դեպքում, տրամադրվածությունը դրական է ու Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճելու հույս դեռ ունի:

«Բավականին քիչ միավորներ ունեմ: Ռուսաստանի, Ղազախստանի, եվրոպական տարբեր երկրների թիմերը մասնակցում են 3 մարզիկով: 3 մարզիկների միավորները գումարվում են, իսկ ես միայնակ եմ այդ գործն անում: Շատ դժվար է: Եթե, օրինակ, միջազգային 1 մրցաշարի ընթացքում, նրանք 3 մարզիկով են, մեկը կարող է գրավել 4-րդ, մեկը՝ 5-րդ, մեկը՝ 10-րդ տեղը, իսկ ես հաղթեմ, բայց նույնքան միավոր կունենանք: Իսկ Եվրոպական խաղերին, աշխարհի առաջնությանը, օլիմպիական խաղերին մասնակցում են ֆեդերացիաները՝ աշխարհի 24 լավագույն ֆեդերացիաները: Եթե անհատական մարզիկի պայքար լիներ, վաղուց մասնակցել էի: Բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է: Հնարավոր է՝ այն միավորները, վնասվածքի պատճառով կորցրել եմ, 2019-ին լավ մասնակցելով, կկարողանամ հետ բերել»,- ասաց նա:

Ստեփանյանն արդեն ապաքինվել է ու վերսկսել մարզումները: 2019-ը սկսելու  է հունվարին Չինաստանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունով, սակայն վնասվածքի պատճառով չի հասցնի լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Ամեն ինչ անելու է Եվրոպական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ միավորները ձեռք բերելու համար: Հաջորդ տարի ունի նաեւ մեծահասակների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններ, աշխարհի գավաթի խաղարկության փուլեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1899 դիտում

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել