Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումից հետո կրքերը չեն հանդարտվում. Գրիգորյանին ազատ արձակելու օրվանից մինչեւ այսօր ընդդեմ Գրիգորյանի ազատման՝ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելը. բացի դրանից սոցցանցերում վիրավորական արտահայտություններ են հնչեցնում այն դատավորի հասցեին, որը նման որոշում է կայացրել:
Դեկտեմբերի 21-ին դատարանը քննել էր Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանի կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, որը դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել էր: Նույն օրը երեկոյան Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Սույն որոշման վերաբերյալ այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դավիթ Բալայանից: Նրա աշխատակազմից, սակայն, մեզ ասացին, որ դատավորը ձեռնպահ է մնում որեւէ հայտարարություն անելուց: Միաժամանակ ասացին, որ Դավիթ Բալայանը դիմել է Դատավորների միություն, որպեսզի վերջինս արձագանքի մամուլում եւ սոցցանցերում առկա վիրավորական արտահայտություններին, հայհոյանքներին, քանի որ դրանք ուղղված են դատական իշխանության հեղինակազրկմանը:
պաշտպանները չեն հրապարակում հիմքը
Մանվել Գրիգորյանի պաշտպաններն արդեն մի քանի օր է՝ չեն հրապարակում այն հիմքը, համաձայն որի՝ դատարանը որոշել է Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակել: Չի բացառվում, ոչ հիմքը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն է միայն, սակայն պաշտպանները նշում են, թե դատարանը «նաեւ» այդ հիմքն է հաշվի առել՝ այդպես էլ չնշելով երկրորդ հիմքի մասին: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը ի պատասխան մեր հարցին ասաց, որ այն իրավաչափ եւ հեղինակավոր որոշում է, ավելի մանրամասն կներկայացնեն դատախազության կողմից բողոքը ներկայացնելուց եւ տոներից հետո: «Դատարանը համարձակ իրավաչափ որոշում է կայացրել՝ «փրկելով երկրին վաղը, մյուս օրը Եվրոպական դատարանի առաջ կարմրելուց»,- ասաց նա: Պաշտպանի խոսքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ: «Զավեշտը հասել է անգամ այնտեղ, որ ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ գիտե՞ք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետեւ կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ եւ ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից բերելու: Դա վարույթն իրականացնող մարմնի վարկածն է»,- հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը:
Վերջինս նշեց, որ Մանվել Գրիգորյանն առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, երեկ՝ ուշ երեկոյան, բժշկական միջամտություն է եղել շտապօգնության կողմից:
Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Գրիգորյանի մի զանգով իր թիմակիցները կարող են զինվել, պաշտպանը պատասխանեց.
«Լիազորված եմ տեղեկացնելու, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, եւ Մանվել Գրիգորյանի հետ բացարձակ աղերս չեն կարող ունենալ։ Իմ պաշտպանյալի հետ մենք զրուցել ենք թե՛ գործի շրջանակներում, թե՛ հետագայի հետ կապված եւ նման մարտավարական ինչ-որ բաներ գոյություն չունեն: Մեկ անգամ եւս փաստում եմ, որ այդպիսի հայտարարությունները բացարձակ աղերս չեն կարող ունենալ իմ պաշտպանյալի հետ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Նշենք, որ նման մտավախություն հայտնել էին ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ ակցիա անող քաղաքացիները:
Բաղդասարյանն իր ասուլիսը սկսել էր նաեւ այն հայտարարությամբ, որ Հայաստանում իրավապաշտպանների համար մեծ խոչընդոտներ են ծագել եւ դա արտահայտվում է սոցիալական ցանցերի տարբեր անկյուններում նրանց հասցեին ուղղվող վիրավորական ու ծաղրալից արտահայտություններով։ «Երբեք իրավապաշտպաններն այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Եթե նախկինում ըմբոստ իրավապաշտպանին լռեցնելու համար պետական լիազոր մարմինները դիմում էին ծայրահեղ քայլերի՝ նրա նկատմամբ քրեական գործեր հարուցելով եւ այլն, ապա այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցների, կպնում են նրանց արժանապատվությանը՝ համացանցով վիրավորելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, իսկ պետական լիազոր մարմիններն իրենց կրավորական կեցվածքով մատը մատին չեն տալիս՝ հայտնաբերելու այդ մոլախոտերին եւ պատժելու օրենքի ողջ խստությամբ:
Եթե մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա Սահմանադրությամբ Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկիր, փակել դատարանները, մարդկանց դատել հրապարակում ժողովրդի բութ մատների վերեւ եւ ներքեւ շարժերով:
Հատուկ քննչական ծառայության պետը ցուցում է տալիս կառավարության անդամ նախարարին, որի իրավունքը չունի, եւ բոլորը դա ընդունում են նորմալ, իսկ նախարարն այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, մարզպետն էլ կանչում է գյուղապետերին եւ հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Հասկանում եք՝ դա ժողովուրդն ընդունում է նորմալ ու ծափ է տալիս, քանի որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Իշխանությունն էլ չտեսնելու է տալիս, խնդիրը բարձրաձայնում է իրավապաշտպանը ու ընկնում համապատասխան հայհոյախառն քննադատության տակ, անձին զրկում են ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ոստիկանապետը կազմակերպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ոչ ավել, ոչ պակաս, իր մոտ է հրավիրում կազմակերպիչներին ու խորհուրդ տալիս, որ գնան հրապարակ՝ ակնարկելով հավաքվածների թիվը մեծացնել»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ ցուցումի մասին է խոսքը։ Վերջինս ասաց, որ Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած՝ դատախազությունից հայտնում են, որ կարծում են՝ դատական ակտն անօրինական է եւ բողոքարկելու են, մինչդեռ, ըստ պաշտպանի՝ ոչ նիստին են մասնակցել ոչ էլ ծանոթ են պաշտպանական կողմի միջնորդությանը:
«Դատական ակտի հետ կապված գործի նյութերին ծանոթ չեն, բայց պատասխանատու հայտարարություն են անում բողոքարկելու մասին։ Պատճառը պարզ է՝ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, ուրեմն, դատական ակտը կարող է լինել անօրինական։ Այդպես էլ վերացական դատողություններով խաղում են անձանց ճակատագրերի հետ բոլոր ոլորտներում։ Եթե դատախազությունը ներկայացնի որեւէ փաստ, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի ու կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ կալանավայր», - հայտարարեց Բաղդասարյանը։ Մեր դիտարկմանը, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նշել էր, թե Գրիգորյանը խոչընդոտել է քննությանը, Բաղդասարյանը արձագանքեց. «Եթե դատախազությունն ասում է, որ անձը կարող է խոչընդոտել, ապա պետք է կոնկրետ օրինակ, ապացույց բերի, որ կարող է խոչընդոտել»: Մեր մյուս դիտարկմանը, որ Գլխավոր դատախազն այդ ապացույցը ներկայացրել էր խորհրդարանում, պաշտպանն արձագանքեց. «Վեց ամիս առաջվա բերած միջնորդության մեջ այդ էպիզոդիկ դրույթը չի կարող վեց ամիս հետո նորից կալանքի սանկցիան երկարացնելու ժամանակ օգտագործվի: Իզուր չի, որ օրենսդիրը 2 ամիս է թույլ տալիս, որպեսզի կալանքի սանկցիան երկարացվի, դրա համար կդներ մեկ տարի: Օրենսդիրը սահմանում է՝ եթե երկու ամսվա ընթացքում այդ հիմքերը վերանում են, անձին իրավունք չունես պահես կալանքի տակ»,-ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում հայտարարել էր մասնավորապես հետեւյալը. «Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ սույն գործով քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր եւ, բառացի մեջբերմամբ՝ ամեն ինչ իր վրա վերցնի: Բնականաբար՝ Գրիգորյանի հրահանգը կատարվել է, շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը եւ հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն»:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից հետաքրքվեցինք՝ Մանվել Գրիգորյանի տեղաշարժը սահմանափակվա՞ծ է, ինչին ի պատասխան նա բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ օրենքի ուժով նա ազատ տեղաշարժվելու իրավունք ունի:
Մեր զրույցում ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ դատական ակտը վարույթն իրականացնող մարմինը անհիմն է համարում: «Գրիգորյանի գործով քննչական խմբի ղեկավարը թեեւ առարկել է գրավի կիրառման դեմ, սակայն դատարանը հաշվի չի առել վարույթն իրականացնող մարմնի փաստարկներն առ այն, որ գրավի կիրառումը Գրիգորյանի նկատմամբ անթույլատրելի է եւ կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին»,- հավելեց Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT