Երևան
12 °C
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել: Քաղաքական փոփոխություններից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ֆեդերացիայի նախագահության եւ խորհրդի կազմում են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործարար որդին՝ Միսակ Բալասանյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը:
Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի հնաբնակներից է: Նա ֆեդերացիան նախագահում է դեռ 2004 թվականից: Վերջին անգամ այս պաշտոնում վերընտրվել է 2017 թվականին՝ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ մինչեւ 2022 թվականը ֆեդերացիան դեռ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Եթե նա շարունակի ղեկավարել մինչ 2022 թվականն, ապա ստացվում է, որ 18 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է լինելու:
Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի: Ինչպես մեր զրույցում փոխանցեցին ֆեդերացիայից՝ նրանք եւս չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լքի այդ պաշտոնը: Մասնավորապես, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել կառույցը, պատասխանեց, որ մեր հարցը կոռեկտ չէ:
«Ֆեդերացիան գործում է, նորմալ աշխատում է, խնդիրը ո՞րն է: Նա մինչեւ 2022 թվականը ֆեդերացիայի նախագահն է»,- ասաց Լպուտյանը եւ միաժամանակ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը այցելում է ֆեդերացիա, հանդիպում է ունենում խորհրդի կազմի հետ եւ մասնակցում է ժողովներին:
Շախմատի ֆեդերացիայի անդամ Աղասի Ինանցն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի նախագահի կարգավիճակով մասնակցում է աշխատանքներին, լինում է նաեւ կառույցում: «Նա մշտական շփման մեջ է ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ: Ֆեդերացիայի նախագահը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա տեղյակ է ֆեդերացիայի անցուդարձից: Կանոնակարգի համաձայն՝ նա մասնակցում է խորհրդի նիստերին եւ ժողովներին: Մի քանի օր առաջ շախմատի տանը հանդիպել է գրոսմայստերների հետ»:
Շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Միքայել Անդրիասյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Շախմատի ֆեդերացիայի խորհրդի նիստ տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին: Անդրիասյանի փոխանցմամբ՝ նիստը վարել է հենց Սերժ Սարգսյանը: Հարցին՝ արդյո՞ք խորհրդի բոլոր անդամներն են նիստին մասնակցել, մասնավորապես, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը կամ Արտակ Սարգսյանը ներկա եղե՞լ են, Անդրիասյանը հրաժարվեց պատասխանել:
Ի դեպ, այստեղ ուշագրավն այն է, որ Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի նորություններ բաժնում Սերժ Սարգսյանի եւ գրոսմայստերների հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Նոր Հայաստանում Սերժ Սարգսյանը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ի դեպ, հեղափոխությունը Երեւանի պետական համալսարանին այնպես է շրջանցել, որ կառույցի պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանը դեռ ՀՀ նախագահն է, հոգաբարձուների խորհրդի կազմում Վիգեն Սարգսյանը ներկայացվում է պաշտպանության նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Գագիկ Հարությունյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ, Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ եւ այլն:
Երեւանի պետական համալսարանի լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Այս տարվա ավարտին մնացել է հինգ օր, բայց ԵՊՀ-ն դեռեւս խորհրդի նիստ չի անցկացրել: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդն առնվազն մեկ նիստ պետք է անցկացնի: Լրատվության պատասխանատու Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի կարգավիճակով այցելում է ԵՊՀ: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի:
Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի կազմերի փոփոխությանը՝ նշենք, որ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել էր, որ բուհերի խորհուրդների կազմը շուտով կվերանայվի: «Բուհերին շրջաբերական է ուղարկվել այն մասին, որ հիմնադիրը՝ ի դեմս կառավարության, եւ լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, պատրաստվում են փոփոխություններ իրականացնել խորհրդի կազմում: Նաեւ առաջարկություն է արվել վերանայել խորհուրդների պրոֆեսորդասախոսական կազմը: Ուղղակի՛ առաջարկություն, որ եթե նպատակահարմար գտնեն, կարող են իրենք էլ նոր ընտրություններ անել, թարմացնել խորհրդի կազմը: Ուսանողների պարագայում դա բնականոն գործընթաց է՝ բուհն ավարտելուց հետո նրանք պետք է նորերով փոխարինվեն: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին այդպիսի անհրաժեշտություն է առաջանում»,- ասել էր Լուսինե Գրիգորյանը:
Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ նաեւ «Լույս» հիմնադրամի գործադիր կազմում: Կազմում են նաեւ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանը, Արմեն Գեւորգյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը նախկինում եղել է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նրան այժմ փոխարինում է նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում էլ Սերժ Սարգսյանին փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT