Երևան
12 °C
Անցնող տարին Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում թերեւս ամենահագեցածն էր: Ընդ որում, հայկական հեղափոխությունը կտրուկ փոփոխություններ եւ որոշակի հստակություն մտցրեց երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգերում:
Մինչ այդ փոփոխություններին անդրադառնալը հարկ է նշել, որ թավշյա հեղափոխությունը յուրատեսակ բրենդ էր դարձել: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը միջազգային հեղինակավոր լրատվական գործակալությունների լրահոսում առաջատար դիրքեր էր զբաղեցնում: Հեղափոխությունը քննարկման թեմա էր դարձել ողջ աշխարհում՝ զուգահեռաբար ճանաչելի դարձնելով Հայաստանն այն մարդկանց համար, որոնք մինչ այդ անգամ քարտեզի վրա չգիտեին Հայաստանի տեղը:
Անգամ հաշվի առնելով այն, որ հեղափոխությունը չուներ արտաքին օրակարգ եւ դրա արդյունքում աշխարհաքաղաքական վեկտոր չփոխվեց՝ որոշակի շտկումներ տեղի ունեցել են եւ շարունակում են տեղի ունենալ: Ընդ որում, փոփոխություններն առնչվում են հենց աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների հետ փոխհարաբերություններին. հարեւանների հետ հարաբերություններում զգալի փոփոխություններ չկան:
Վրաստանի հետ ավելի ինտենսիվ հարաբերություններին զարկ տալու անհրաժեշտությունը նախանշվել էր դեռեւս մարտին՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման ընթացքում: Հեղափոխությունից հետո վարչապետի կարգավիճակում առաջին պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել Նիկոլ Փաշինյանը: Հագեցած այդ այցը հույս ներշնչեց, որ հայ-վրացական ջերմ հարաբերությունները կհաջողվի խորացնել եւ օգտագործել ամբողջ ներուժով: Իսկ սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններից դատելով կարելի է ենթադրել, որ տնտեսական հարաբերություններն ի վերջո սկսել են շարժվել առկա քաղաքական սերտ հարաբերությունների մակարդակին հասնելու ուղղությամբ:
Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն արվեց դեկտեմբերի 22-ին Վանաձորում՝ գազաբալոնների արտադրության հայ-իրանական համատեղ գործարանի բացման արարողության ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է խորացնել Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական հարաբերությունները: Տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին սա բավական համարձակ հայտարարություն է՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքականության ակտիվացումը: Հաջորդ տարի, հավանաբար, ավելի արդիական կդառնա Իրան-ԵԱՏՄ եւ Իրան-ՀԱՊԿ համագործակցությունը:
Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ փոփոխության հեռանկար չի նկատվում: Վերջին անգամ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Երեւանն ու Անկարան հեռակա երկխոսություն ունեցան դեկտեմբերի 10-11-ին: Փաշինյանի՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությանը Թուրքիայի նախագահի աշխատակազմից պատասխանել էին պայման դնելով. «վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այդպիսով, տեսանելի ապագայում հայ-թուրքական սահմանների բացման, կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման որեւէ նախադրյալ չկա:
Ադրբեջանի հետ հարաբերություններում, կարծես, Արցախի հարցով բանակցությունների վերսկսման միտում կա: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ վերջին շրջանում Ադրբեջանի «խաղաղասեր» հռետորաբանությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ Ադրբեջանն այլ տարբերակ չունի. Հայաստանի կողմից խաղաղության մթնոլորտի ստեղծմանն ուղղված ջանքերի ֆոնին բարձրաձայն ռազմատենչ հայտարարությունները չեն ընկալվի միջազգային հանրության կողմից:
Հեղափոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: Ընդ որում, հեղափոխությունից հետո Եվրոպան, կարծես, որոշակի սպասելիքներ ուներ Հայաստանից՝ արտաքին քաղաքական ուղղվածության առումով: Սակայն, հայկական պատվիրակության Բրյուսել կատարած հուլիսյան այցից հետո այդ միտումը սկսեց մարել, իսկ նոյեմբերի 13-ին Փաշինյանի եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին հանդիպումից հետո մարեց վերջնականապես: Նոր տարում ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակվելու են կառուցվել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հիման վրա:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ի հեճուկս մեր տարածաշրջանում դրա ակտիվացման, տեղի ունենալիք փոփոխությունները դժվար թե լուրջ քաղաքական բնույթ կրեն: Վաշինգտոնում եւս հասկանում են, որ «Ռուսաստանի ազդեցության գոտուց» Հայաստանի դուրսբերումը հղի է տարածաշրջանի ապակայունացման լուրջ վտանգներով, ինչը միանշանակ կխանգարի Իրանի հետ կապված ծրագրերին:
Անցնող տարին աննախադեպ էր հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած որակական փոփոխությունների առումով: Նախ պաշտոնական Մոսկվայի արձագանքը Հայաստանում ընթացող հեղափոխությանը առավել քան գրագետ էր. տեղի ունեցող իրադարձությունները որակվել էին, որպես Հայաստանի ներքին գործ: Հուլիսի 17-ին Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը յուրատեսակ ցուցիչ էր, որ հարաբերությունների տրամաբանությունը փոխվում է: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն» միջադեպի հետ կապված, իսկ «ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել եւ հավաստիացրել է, որ հետայսու առավել հետեւողական կլինի»: Այդուհանդերձ, ռուսական կողմի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը, թերեւս, արդեն չափազանց էր:
Ընդհանուր առմամբ, թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը արտաքին քաղաքականությունում հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների հստակեցումն էր: Պակաս կարեւոր չէ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում օրակարգ բերված՝ այդ կառույցների արդիականացման խնդիրը: Յուրահատուկ ուշադրության է արժանի, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, սակայն, կհանգուցալուծվի արդեն հաջորդ տարվա ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT