Ինչպե՞ս հավասարակշռել հայ-ռուսական հարաբերությունները. ԱՄՆ-ում քննարկվեցին հետհեղափոխական ՀՀ-ի զարգացումները

Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը, գրում է Ամերիկայի ձայնը:

Քննարկման հիմքում էր ընկած Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ:

Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի, Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ կողմերից որևէ մեկի հետ, ինչպես նաեւ Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:

Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:

Ըստ Խառատյանի, Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

Էմիլ Սանամյանն էլ ընդգծեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: Բացի այդ, ըստ Սանամյանի, Վաշինգտոնի ակտիվ ներգրավումը կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռվածության տեսանկյունից:

Բանախոսները հույս հայտնեցին, որ ԱՄՆ էլ ավելի ակտիվ դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Սանամյանի կարևոր է, որ Երևանը ուղիներ գտնի ադրբեջանական հանրության հետ երկխոսության համար: Արսեն Խառատյանի կարծիքով էլ Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը լավ ազդանշան կհանդիսանար ամերիկյան կողմի ակտիվության համար:

Նա դրական գնահատեց Փաշինյանի ու Ալիևի միջև վերջին շփումները: Բանախոսները ընդգծեցին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ոչ պաշտոնական Track II երկխոսության աջակցության անհրաժեշտությունը:

Պատասխանելով ներկաների հարցերին, կապված վերջին ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի՝ բանախոսները փաստեցին, որ այսօրվա համակարգը, որը նախկին իշխանությունների ընդունած սահմանադրության արդյունքն է, տալիս է չափից մեծ լիազորություններ գործադիր մարմնի ղեկավարին: Արսեն Խառատյանը, սակայն, լավատես է՝ ընդգծելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը, ուր բազմակարծությունը, ըստ բանախոսի, ունի խորը արմատներ:

Բանախոսներն ընդգծեցին Սփյուռքի կառույցների հետ Հայաստանի նոր իշխանությունների երկխոսության նոր որակի ապահովման անհրաժեշտությունը: Ըստ նրանց, այսօր Հայաստանի պետական համակարգում գործող 3 տարվա Հայաստանում բնակության պարտադիր պայմանը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ է արդյունավետ կադրային քաղաքականության և Սփյուռքի ներուժի օգտագործման համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17099 դիտում

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 25-ին

Ինչ վիճակում են Երևանում վրաերթի ենթարկված երեխան ու մայրը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Տղերք, մի հատ կողմնորոշվեք, դուք Տեր Հայր եք, թե՞ «մռութ ու ....» ուտող, կանանցից nude photo ուզող․ Ալեքսանյան

Թրամփը հայտարարել է, որ «պետք է ստիպի Իսրայելին հանգստանալ»

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են անվտանգության նորմերին. արտադրության կասեցումը վերացվել է

Ինչո՞ւ կարգալույծ չէ Սամվել Խաչատրյանը, որը ոչ միայն իր ընտանիքն է պղծել, այլև Ձեր. վարչապետը՝ Ներսիսյանին

Գրոսսին Իրանի արտգործնախարարին հանդիպում է առաջարկել

Ջերմաստիճանը կբարձրանա. շաբաթվա վերջում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

«Կիա»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Օպել»-ին. նրանք հոսպիտալացվել են

Պլանավորում ենք՝ մինչև տարեվերջ մատուցվող բոլոր ծառայություններն էլեկտրոնային հարթակով լինեն հասանելի. Ավինյան

Տրանսպորտից և մեքենաներից օգտվող քաղաքացիների շահերը երբեմն իրար հակասում են. Անի Խաչատրյան

Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հայտարարել է՝ ես թլպատված եմ, պատրաստ եմ ապացուցել հակառակը. վարչապետ

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել

Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Մեր հատկապես ամենազարգացածները մաքսիմալ կրթված ծնվում են, չգիտեի՞ք. Հակոբյանն արձագանքել է «Թրանսփարենսի»-ին

Միրզոյանը շնորհավորել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ

ԱՍՀ նախարարը շնորհակալագիր է հանձնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՊՀԾ ղեկավարին

«Ծղոտներ» հյուրանոցային համալիրում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և ծեծի ենթարկել նրան

Հանցագործության ծանր դեպքը չգրանցած 11 ոստիկանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ, ի՞նչ են մտածում «պատերազմից 5 է պակաս» ասողները. Թունյան

Իսրայելը վերաբացել է օդային տարածքը

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. Yandex Go-ում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. վարչապետ

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի

Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին. Նեթանյահու

Արտակ Գալստյանին ավագանու մանդատից զրկելու նախագիծը դուրս է բերվել օրակարգից

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

«Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում, բանտային բառապաշարի կեսն էլ չգիտեք. Հարությունյան

Տարածաշրջանում խաղաղության յուրաքանչյուր օրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է. Բաբաջանյան

Ո՞վ կմտածեր, որ Հարավային Կովկասը կարող է խաղաղության կղզյակ լինել. Իոաննիսյան

Կիսակրիմինալ դեմքերին Հայաստան բերելով՝ ոչ մի միլիարդատեր թող հույս չունենա, թե հեղաշրջման կհասնի. Չախոյան

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

23 օրում ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

Հրադադարն ուժի մեջ է մտել, խնդրում եմ չխախտել այն. Թրամփ

Որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ. Արաղչի

Խաղաղության ժամը եկել է․ Թրամփը հայտնել է, թե Իսրայելն ու Իրանը դիմել են իրեն հրադադարի համար