Հանցագործության ծանր դեպքը չգրանցած 11 ոստիկանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

24/06/2025 schedule12:27

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր: 

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ, ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին: Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները: 

Արդյունքում ոստիկանության վերը նշված աշխատակիցները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցանք կատարողների և տուժողների վերաբերյալ տեղեկություններ պարզելու ուղղությամբ, չեն պահպանել դեպքի վայրը և ապացույցները, չեն ներկայացրել հանցանքի մասին հաղորդում, ինչի հետևանքով առերևույթ հանցագործության ծանր դեպքը և այն կատարած անձինք չեն բացահայտվել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարած պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումն ու տնային կալանքը: Ոստիկանության ևս 10 ծառայողի մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ ընտրվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
403 դիտում

Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում մեքենաներ են բախվել

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի

Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները

Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին

Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ

Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ

Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս