Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի՝ «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբն ամանորյա մեծ միջոցառումով ամփոփեց 2018 թ.: Երեկույթը տեղի ունեցավ երեկ՝ հունվարի 9-ին: Ներկա էին ՖԱՖ շարժման անդամները, ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Արթուր Եդիգարյանը, Վահագն Մինասյանը, Արտակ Գրիգորյանը, Հենրի Ավագյանը: Եկել էին նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ այլ պաշտոնյաներ: Մելիքբեկյանն ընդգծեց երկրպագուների կարեւորությունը ֆուտբոլում:
«Եթե ինչ-որ բան կազմակերպվում է ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, ապա շահառուն երկրպագուներն են: Առանց երկրպագու ամեն ինչ անհետաքրքիր է: Շատ կարեւորում ենք, որ հատկապես այս տարվա անհաջողությունից հետո երկրպագուները կարեւոր գործոն էին Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում: Շատ ուրախ եմ, որ կա միասնականություն, եւ մենք միասին պետք է առաջնորդենք հայկական ֆուտբոլը դեպի նոր բարձունքներ»,- ասաց նա:
Երեկ ՖԱՖ-ը մրցանակներ հանձնեց մի քանի անվանակարգերում: Որոշվեցին շարժման՝ 2018 թ. լավագույն տղա ու աղջիկ նորեկները, լավագույն ուլտրասը (ամենածայրահեղական երկրպագուն), լավագույն ՖԱՖ-ականը: «Տարվա համակրանք» կոչումը շնորհվեց ՀՀ հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելիին, որը վերջերս ճանաչվել է ՀՀ 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ: «Ամենահայ բրազիլացին», ինչպես նրան հաճախ կոչում են, սկայպով միացավ երկրպագուներին ու իր շնորհակալությունը հայտնեց:
«Բոլորն էլ գիտեն՝ ինչքան կարեւոր է ինձ համար Հայաստանը: Ես ֆուտբոլիստ եմ, ավելի շատ կարող եմ անել խաղադաշտում, այս տարի ինձ համար ամեն ինչ լավ ստացվեց ակումբում, հավաքականում: Շնորհակալություն բոլորին: Շատ ուրախ եմ, որ լավագույն ֆուտբոլիստ եմ դարձել, բայց դա չէ ինձ համար ամենակարեւորը, կարեւորում եմ, որ ֆեդերացիան ու մարզիչը հավատում են ինձ ու շանս են տալիս»,,- ասաց նա:

Հատուկ մրցանակի արժանացավ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Քարաբագ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով ու Մոնթեի պատկերով շապիկով խաղադաշտ ներխուժած Սպարտակ Ադամյանը, որը բնակվում է Բելգիայում եւ երկար տարիների դադարից հետո առաջին անգամ ժամանել է հայրենիք:
«Առաջին անգամ եմ Հայաստան գալիս: Շատ լավ տպավորություններ ունեմ: Դաշտ մտնել որոշել եմ այն ժամանակվանից, երբ Հենրիխ Մխիթարյանին չթողեցին «Արսենալի» կազմում Ադրբեջանում խաղալ: 2-րդ պատճառն այն է, որ չգիտես՝ ինչու Ադրբեջանում Ղարաբաղ անունով թիմ կա: Որոշեցի դրոշով դաշտ ներխուժել, որ ապացուցենք, որ առաջին հերթին Ղարաբաղ չէ, Արցախ է, ու Արցախն իրենցը չէ, այլ մերն է»,- պատմեց նա:
ՖԱՖ անդամները նաեւ կատակեցին ֆուտբոլիստների, ՀՖՖ ներկա ու նախկին ղեկավարների վերաբերյալ: Նրանք փորձել էին պատկերացնել՝ ինչպիսին կլիներ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի WhatsApp-ի խոսակցությունը, ինչպիսին կլիներ Վանեցյանի ու ՖԱՖ հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ այլն: Շարժման անդմաներից մեկն աճպարարական հնարքներ ցույց տվեց, եւ համարներից մեկում նրան օգնեցին Արզումանյանն ու Մանուչարյանը:
Տեքստի լուսանկարն ու տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT