ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմում ընդգրկված ուսանողը համալսարանականներին պարտադրել է զբաղվել ՀՀԿ-ի գովազդով

Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որը դեկտեմբերի 28-ին հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկումների առիթ է դարձել։ Բանն այն է, որ խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամների ցանկում է ընդգրկվել նաեւ մի ուսանող՝ Աստղիկ Հակոբյան անունով, որը նախկինում ակտիվ ներգրավված է եղել համալսարանում ՀՀԿ քարոզչության աշխատանքներում եւ այլ ուսանողների եւս հորդորել է զբաղվել ՀՀԿ պատգամավորների գովազդով։

Մասնավորապես՝ 2016 թվականին Աստղիկ Հակոբյանը ֆեյսբուքյան խմբային նամակագրության միջոցով այլ ուսանողների գրել է, որ վերջիններս մտնեն ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկի ֆեյսբուքյան էջ ու հավանեն, տարածեն ՀՀԿ այդ ժամանակվա պատգամավոր Էդուարդ Շարմազանովի մասին նյութը։

Աստղիկ Հակոբյանը նաեւ հորդորել է ավելի ակտիվ աշխատել, քանի որ ուսխորհրդի նախագահ Ներսիկը ջղայնացել է, որ իրենց լայքերը զիջում են Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի՝ ՀՀԿ-ականների վերաբերյալ նյութի լայքերին։

Արդեն 2017 թվականի փետրվարի 15-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նույն Աստղիկը նույն այդ նամակագրության մեջ գրում է, որ խմբի աղջիկները հավաքեն վստահելի մարդկանց, որպեսզի ընդհանուր ժողով անեն, քանի որ, ինչպես գրել է Աստղիկը, «շուտով ընտրություններ ա ու հաստատ սկսելու են լայքել ու տարածել նյութեր, դրա համար մեզ պետք ա թիմ, որ էդ աշխատանքը համակարգված անի»։

Աստղիկ Հակոբյանն ուսանողներին պարտադրել է մտնել ՀՀԿ այդ ժամանակվա պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջ ու լայքել վերջինիս հրապարակած նյութը։ Աստղիկը գրել է, որ ամեն մեկը մինչեւ երեկոյան ժամը տասը 50 լայք ապահովի՝ «արագի մեջ»։

Ի դեպ՝ Աստղիկը նախորդ տարիներին էլ է եղել խորհրդի կազմում։ Իսկ խորհրդի նախագահը ՀՀԿ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանն էր։

Հիմա ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահն այլեւս Ներսիկ Մարգարյանը չէ, այլ Պարույր Գալստյանը, որը, մեր տեղեկությունների համաձայն, Ներսիկի ընկերն է, եւ Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել հեղափոխությունից հետո, չնայած շարունակում է զբաղվել այդ կուսակցության գովազդով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14885 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից