Լեզվակռիվ, հակամարտություններ եւ Գագիկ Ծառուկյանի ռեկորդը. ինչպես անցավ ԱԺ առաջին նիստը

Երեկ՝ հունվարի 14-ին, մեկնարկեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքերը: Հայաստանի խորհրդարանն ընտրում է ղեկավար կազմ: Ազգային ժողվի նախագահի ընտրությունն անցավ հարթ: ԱԺ անցած երեք խորհրդարանական խմբակցությունները հայտարարեցին, որ միաձայն կողմ են քվեարկելու:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանը թեկնածուի կարգավիճակում իր ելույթը սկսեց պատմական ակնարկով, ապա շարունակեց «Ծասնա Ծռեր» էպոսից մեջբերումներ անելով: Նա հայտարարեց, որ խորհրդարանը պետք է դառնա ավելի նախաձեռնող՝ հրաժարվելով արձագանքողի տարիներ ի վեր ունեցած իր դերից: «Այո, ողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների գերակիռ մասի հեղինակը կառավարություններն են, բայց մեր պարագայում այդ համամասնությունը չափազանց անհավասար է: Նույն նպատակով կարեւոր եմ համարում կառավարության եւ ԱԺ-ի շահերի համադրումը»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ փորձելու է ձեւավորել ԱԺ համաձայնեցված օրակարգ, որը ամենալայն լեգիտիմություն կտա ընդունվելիք որոշումներին:

Անդրադառնալով խորհրդարանական վերահսկողությանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է արդյունավետ, ծրագրային վերահսկողություն իրականացնեն՝ օգտագործելով եղած գործիքակազմը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ընդլայնելով իրավական շրջանակը:

Նա ընդգծեց, որ պետք է նոր բովանդակություն հաղորդել խորհրդարանական լսումներին, դրանք չպետք է սկսվեն ու ավարտվեն լսումների օրը. «Հաջորդող գործողությունների հստակ ծրագրով, ներկայացված առաջարկություններով զուգորդված լսումները խորհրդարանական վերահսկողության լավագույն գործիքը կարող են դառնալ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ԼՀԿ-ն թեկնածու առաջադրելու ցանկություն չունի, որովհետեւ խնդիր չունեն, որ իրենց ձայնը չտան քաղաքական մեծամասնության թեկնածուին: «ԱԺ նախագահի թեկնածու մենք չենք առաջադրել եւ կարծում ենք, որ այդ հարցում «մրցակցություն» չկա: Մենք քննարկել ու որոշել ենք մասնակցել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը եւ կողմ քվեարկել ներկայացված թեկնածությանը: Պարոն Միրզոյան, ես ուզում եմ ասել, որ սա ըստ էության, կրեդիտ է, որը, որպես ԱԺ նախագահ, դեռեւս պետք է վաստակել»:

Միրզոյանի օգտին քվեարկեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Արդյունքում Արարատ Միրզոյանը 131 կողմ եւ մեկ անվավեր ձայներով ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ: Այնուհետեւ սկսվեցին Ազգային ժողովի նախագահի տեղակալների առաջադրումները: «Իմ քայլը» խմբակցությունը նախագահի երկու տեղակալների համար առաջադրեց Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:

Իշխող ուժի թեկնածուների առաջադրումից հետո ընդդիմադիրները ներկայացրեցին իրենց թեկնածուներին, որից հետո սկսվեց ԲՀԿ-ԼՀԿ «հակամարտությունը»: Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի դերին, ըստ իրենց տեսլականի, համապատասխանում է ԼՀԿ ներկայացուցիչը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ Մարուքյանի այն դիտարկմանը, թե Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը պետք է ընտրվի ԱԺ փոխխոսնակ, ինչպես պնդում են իշխանությունները, նկատեց, որ քաղաքական ուժն ընտրության սկզբունք պետք է ունենա:

«Եթե դուք ասում եք` սկզբունքը սխալ է, կուզեի լսել՝ ի՞նչ այլ սկզբունքով պետք է առաջնորդվենք, բացի անձնական սիմպատիայից»,- հարցրեց նա՝ դիմելով Էդմոն Մարուքյանին:

Մարուքյանն արձագանքեց՝ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը որեւէ մեկի կողմից տրված լավություն չէ, այն պարզապես լինելու է լծակ: «Իսկ թե ինչ կանեի ես, այդ մասին Արարատ Միրզոյանին էլ եմ ասել, կանեի հետեւյալը. կասեի` քանի որ երկու ընդդիմադիր խմբակցություններով իրար մեջ չեք որոշել, թե ով է փոխխոսնակ եւ մեկ մարդ չեք առաջադրել, քաղաքական մեծամասնությունն ազատ է թողնում իր պատգամավորներին»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը խորհրդարանի նորեկներին նաեւ հուշեց՝ «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի վերաբերյալ հարցերին գործադիր իշխանությունը չպետք է միջամտի:

«Նրանք չպիտի միջամտեն մեր ներքին պայմանավորվածություններին»,- ասաց Մարուքյանը, ապա հիշեցրեց, որ 2012 թվականին «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի վերաբերյալ կառավարությունը ձեռնպահ է մնացել կարծիք հայտնել այն դեպքում, երբ Պետական-իրավական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթի այն մասին, որտեղ վերջինս համեմատել էր Մանե Թանդիլյանի եւ Վահե Էնֆիաջյանի՝ ընտրություններում ստացած քվեները: Պատգամավորը նաեւ նկատեց, որ, հիմնվելով արդարության սկզբունքի վրա, տեսանելի է, թե որ քաղաքական ուժն է ավելի ընդդիմադիր ընկալվում քաղաքացիների կողմից:

Մարուքյանն ասաց, որ այդ փաստարկն իրենը չէ. «Ես պատասխանել եմ այն փաստով, թե ով ինչքան ձայն է հավաքել, եւ բախտի բերմամբ, թե պատահմամբ, թեկնածուներն էլ նույն տարածքում են առաջադրվել: Արդարության վերաբերյալ ամեն մեկն իր չափանիշներն ունի, մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, դա փաստ է, մենք վիճարկում ենք այն հանգամանքը, թե ընդդիմադիր փոխխոսնակը ԼՀԿ-ի՞ց, թե ԲՀԿ-ից պետք է լինի, մենք պատկերացնում ենք, որ մեր փոխխոսնակն ավելի լավը կլինի»,- ասաց Մարուքյանը: Վերջինիս դիտարկման հետ կապված ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց Գագիկ Ծառուկյանից: ԲՀԿ նախագահը հայտարարեց՝ Վահե Էնֆիաջյանը Էրեբունու բնակիչ չի եղել:

Դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին` Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք ձեզ հետ կռիվ չունենք, իրենք (նկատի ունի իշխանությունները- հեղ.) են որոշելու, կռիվը եւ պատասխանատվության բեռը իրենց վրա է»: Մարուքյանի արտահայտությունից նեղսրտել էր Սասուն Միքայելյանը: Նա տեղից արձագանքեց, Մարուքյանն էլ կոչ արեց գրանցվել ու ելույթ ունենալ, ոչ թե իրեն ընդհատել:

«Խնդրում եմ՝ տեղից չմիջամտեք մյուս անգամ»,- ասաց նա: Հավանաբար, Միքայելյանն արձագանքեց, թե դա Մարուքյանը չի որոշելու, քանի որ նրա խոսափողը միացված չէր, սակայն Մարուքյանն արձագանքեց՝ ես պիտի ասեմ, ապա նկատեց, որ անհարգալից որեւէ արտահայտություն թույլ չի տվել, սակայն եթե որեւէ կերպ վիրավորել է, ներողություն է խնդրում:

ԼՀԿ-ի թեկնածու Մանե Թանդիլյան էլ, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, հարց ուղղեց, թե արդյոք ՀՀԿ-ից էր լինելու ԱԺ փոխխոսնակը, եթե դեպքերի բերումով ՀՀԿ-ն լիներ երկրորդ ուժը խորհրդարանում. «Առնվազն անկեղծ չեք լինի, եթե այո պատասխանեք»:

Էդմոն Մարուքյանն առաջարկում է, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ երեք տեղակալ՝ երեք խմբակցություններից: Մեր դիտարկմանը, որ Սահմանադրությունը նման կարգավորում չունի, Մարուքյանը հակադարձեց, որ նաեւ արգելք չկա: Վաղը խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահի տեղակալներին, ապա կքննարկի հանձնաժողովների մասին նախագիծը:

Այս զարգացումներին զուգահեռ ուշագրավ էր նաեւ այն, որ Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ նիստի սկզբից մինչեւ վերջ մնաց Ազգային ժողովում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5596 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս