Աշոտյանը դժգոհ է, որ Արոնյանի դպրոցը չի ֆինանսավորվում ՊԵԿ-ից, սպորտի նախարարությունը պատասխանում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայ առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական շախմատի դպրոցի պետական ֆինանսավորման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը կողմնակալ է: Ըստ նրա՝ դրանում հարցը քաղաքականացնելու փորձ է արվում, քանի որ գրոսմայստերները Սերժ Սարգսյանի սանիկներն են: Աշոտյանը այսօր իր ֆեյսբուքյան գրառման մեջ խոսել է նաեւ այդ դպրոցի մարզիչների՝ 400-500 հազար դրամ աշխատավարձերի մասին եւ նշել, որ դա չպետք է խնդիր լիներ, որ դպրոցը չֆինանսավորվեր:

«Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, եւ լավ կլինի, որ բոլոր մարզաձեւերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ»,- գրել է՝ անդրադառնալով հարցի վերաբերյալ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի մեկնաբանությանը:

Լոռեցյանը, որը թեմայի շուրջ հարցազրույց էր տվել ՀԺ-ին, ֆեյսբուքում պատասխանել է Աշոտյանին: Նա եւս մեկ անգամ նշել է, որ Սերժ Սարգսյանի սանիկները լինելու փաստը չի անդրադարձել դպրոցի վերաբերյալ որոշումների վրա:

«Հոդվածը մի փոքր ավելի ուշադիր կարդացեք: Փորձ է արվում ոչ թե քավոր-սանիկական կապը ներկայացնել պատճառ, այլ ուղղակի առկա տարաբնույթ շշուկների վերաբերյալ ճշտող հարց է տրվել, ինչին եւ ես պատասխանել եմ, որ բացառվում է նմանատիպ մոտեցում: Այո, նոր Հայաստանում քավոր-սանիկների ինստիտուտը ջախջախված է, այո, այդ թվում նաեւ մեր համար նշանակություն չունի, թե Գաբրիել Սարգսյանն ու Լեւոն Արոնյանն ում սանիկներն են, քանի որ ինձ համար առաջնահերթ նրանք աշխարհի ու օլիմպիադայի չեմպիոններ են:

Նրանց դպրոցի հարցով երկար եմ աշխատել, ինձանից սրտացավ մի փորձեք լինել: Ինչ վերաբերում է 500.000 աշխատավարձը սենսացիոն բնութագրելուն, ապա ոչ թե սա է սենսացիան, այլ այն, որ վերջին երկու տասնամյակում ձեր ղեկավարած Հայաստանում է աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ պատրաստող մարզիչը ստանում 80-150.000 դրամ աշխատավարձ»,- գրել է Լոռեցյանը:

Լոռեցյանը նաեւ ավելացրել է, որ շախմատի դպրոցի մարզիչներին առաջարկվել է, որ նրանց տրամադրվեն մարզիչի հաստիքներ նույն այն դրույքաչափերով, ինչ բոլոր այլ մարզաձեւերի մարզիչներին, որոնք ոչ պակաս կարեւոր են ու ոչ պակաս համաշխարհային համբավ ունեցող:

Արոնյանի ու Սարգսյանի դպրոցը հիմնվել է 2012 թ.: Կենտրոնի նպատակն է՝ օգնել 10-18 տարեկան խոստումնալից շախմատիստներին՝ զարգացնել իրենց հմտությունները: Ըստ մամուլի՝ այնտեղ սովորում է 20 աշակերտ: Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թ. հոկտեմբերի 5-ից: Ինչպես նշում է Սարգսյանը, հիմա մարզիչներն աշխատում են առանց աշխատավարձի:

Հիշեցնենք, որ Արոնյանի եւ Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցի մարզիչները տարիներ շարունակ բարձր աշխատավարձեր են ստացել ՀՀ պետեկամուտների կոմիտեի արտաբյուջեից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3177 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C