Երևան
12 °C
Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետերի այսպես կոչված «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի Facebook-յան գրառման մեջ: «Ցավոք այս պահին ես որոշ մանրամասներ նախկին գործելակերպի վերաբերյալ չեմ կարող հրապարակել, քանի որ օրենքի պահանջներով եմ կաշկանդված: Սակայն, հաշվի առնելով այն, որ տվյալ հարցի հենց բարոյական կողմն էր ամենահաճախը շահարկվում, հարկ եմ համարում անդրադարձ կատարել հարցի հենց այդ կողմին։ Ես կարծում եմ, որ այս դիսկուրսում ամբողջությամբ անտեսվել է պաշտոնյաների աշխատանքային ժամերից դուրս կատարած աշխատանքը։ Իսկ արդյո՞ք քաղ. հասարակությունը կամ լրագրող հանրությունը տեղյակ է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները (այդ թվում մարզպետերը) միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները։ Իսկ արդյո՞ք դա ևս հանրային ուշադրության պետք է արժանանա, թե այլ բան չէր էլ ակնկալվում, 14 էլ չէ, պիտի օրական 18 ժամ աշխատեն և ստացած աշխատավարձն էլ հանգանակեն բարեգործական կազմակերպություններին։ Եվս մոտեցում է, կարելի է քննարկել։
Հաջորդ կարևորագույն արձանագրումը հետևյալն է. Չնայած, որ մենք հստակ նպատակ ենք դրել պետական կառավարման ոլորտը մասնավորի հետ մրցունակ դարձնել, առնվազն աշխատավարձերի տեսանկյունից (մենք հավատացած ենք, որ ոլորտի լավագույն մասնագետներին պետական կառավարման համակարգ ներքաշելու այլ տարբերակ չկա), այնուամենայնիվ եղել է հստակ որոշում, որ դա չպետք է լինի բյուջեից հավելյալ միջոցների տրամադրման հաշվին (փաստացի որևէ այլ բյուջետային ֆինանսավորում պահանջող ծրագրի հաշվին), այլ ի հաշիվ միայն հմուտ և արդյունավետ կառավարման արդյունքում ձևավորված խնայողությունների։ Եվ հենց դա մենք իրականացրել ենք։ Ընդ որում, այսքան քննարկված մարզպետարանների հավելավճարների բաշխման աղբյուրների 80%-ը ոչ միայն առաջացել է ուղղակի խնայողությունների արդյունքում, այլ կոնկրետ աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին։
Իհարկե ողջունելի է, որ մամուլը մեր գործոընեությանը խոշորացույցով է հետևում, բայց կարծում եմ այնուամենայնիվ այս պատմության մեջ օբյեկտիվության մեծ պակաս կա։
Երկրորդ ամենաքննարկվածը հարցը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատումն էր։ Հաշվի առնելով, որ կա տպավորություն, թե իբր տվյալ որոշումը անակնկալ էր պարոն Գրիգորյանի համար, հարկ եմ համարում նշել, որ նրան նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին։
Հավելեմ նաև, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Այն հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Իսկ առհասարակ կառավարության կադրային նշանակումները և ազատումները միտված են առավել բարձր մակարդակի մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու առաջադրված նպատակների իրականացմանը», - ասված է նրա գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT