Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Վերջին շրջանում Հայաստանում բենզինի գնի նվազում է նկատվում: Մոտ 2 ամսվա ընթացքում բենզինի գինը իջավ շուրջ 50 դրամով:

«Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Մեր հարցին, թե բենզինի գների իջեցումը ինչո՞վ է պայմանավորված, Շաբոյանը պատասխանեց. «Այս պահին վերջնական չեմ կարող ասել: Վերջին ժամանակահատվածում մոտավորապես 40-50 դրամ շուկայում գները նվազել են: Շուկայում փոփոխություններ են նաեւ տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել»:

Մեր հարցին՝ դաշտում նոր խաղացողնե՞ր են հայտնվել, Շաբոյանը պատասխանեց. «Նախնական տվյալներով՝ այո: Քանի որ այս շուկան շատ կարեւոր է եւ կենտրոնացվածության աստիճանը շատ բարձր է եղել այս շուկայում, հաշվի առնելով այդ հանգամանքը մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում: Պարբերաբար գնագոյացման հաշվարկներ ենք կատարում` հաշվի առնելով նաեւ այդ կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ այս գնային փոփոխությունները, մենք ուսումնասիրություն ենք սկսել: Այս պահի դրությամբ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է: Ամենօրյա կտրվածքով մենք տնտեսվարողներից տեղեկություններ ենք ստանում, մասնավորապես ներմուծման ծավալների վերաբերյալ, ձեռք բերման եւ վաճառքի գների վերաբերյալ»:

Մեր հարցին՝ որակի հետ կապված ստուգում անցկացրե՞լ են, Շաբոյանը պատասխանեց. «Ոչ, որակի հետ կապված մենք չենք ստուգում: Դա մեր իրավասությունների մեջ չի մտնում եւ ոչ միայն որակի, այլ նաեւ ծավալների հետ կապված` մեր ունեցած տեղեկություններով՝ կան խնդիրներ: Ցավոք, սա մեր իրավասությունների մեջ չի մտնում, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ այս ոլորտում եւս կան խնդիրներ եւ սրանք նույնպես ազդում են մրցակցության վրա եւ ստեղծում են անհավասար մրցակցության պայմաններ: Մասնավորապես թերլցումների հետ կապված, եթե մի բենզալցակայան թերլցումներ է իրականացնում, ավելի քիչ է բենզին վաճառում սպառողներին, բնականաբար մրցակցային առավելություն է ստանում մյուսների նկատմամբ: Այստեղ նույնպես կա մրցակցային խնդիր, մենք չենք կարող նման խնդիրներ բացահայտել, որովհետեւ ե՛ւ որակի ե՛ւ քաշի հետ կապված խնդիրները բացահայտելու համար անհրաժեշտ սարքավորումներ են պետք, անհրաժեշտ իրավասություններ: Կա համապատասխան կառավարությանն առընթեր մարմին` շուկայի վերահսկողության տեսչությունը, որի լիազորությունների մեջ գտնվում է նման խնդիրների բացահայտումը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2580 դիտում

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին