Երևան
12 °C
Նախորդ շաբաթվա կեսերից Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը կրկին սկսեց աստիճանաբար բարձրանալ. այսօր մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր արդեն 360 դրամով՝ նախկին 330 դրամի փոխարեն: Եվ սա այն դեպքում, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո բենզինի գնի իջեցումը (390-ից դարձավ 330 դրամ) պայմանավորվեց շուկա նոր ընկերության մուտքով:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեռ հոկտեմբերին հայտարարեց, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում ավելացել է «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն, որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է շուկայում խոչընդոտների բացակայության մասին:
Հատկանշականն այն է, որ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն գրանցվել է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնը լքելու օրը, սակայն մինչ այժմ դեռ պարզ չէ, թե որտեղ է գտնվում այն, ո՞ւմ է պատկանում: ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրել է, թե ինչով է պայմանավորված բենզինի գնի բարձրացումը:
«Նկատի ունենալով բենզինի կարեւորությունը, նաեւ այն, որ այստեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, Հանձնաժողովի նախագահը հրահանգել է հնարավորինս արագ կատարել ուսումնասիրություն: Հանձնաժողովը տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է խոշոր, գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպություններին եւ պատկան մարմիններին: Ինչպես գիտեք՝ հանձնաժողովն իր գործառույթն իրականացնում է փաստաղթերի հիմա վրա: Փաստաթղթերը ստանալուց հետո կկարողանաք գնահատական տալ, թե գնագոյացման շուկայում ինչ բաղադրիչ է փոխվել, որն անդրադարձել է սպառողին վաճառվող ապրանքի գնի վրա: Տեղեկատվությունը կստանանք, հանձնաժողովը կուսումնասիրի, հնարավորինս սեղմ ժամկետներում իր գնահատականն անպայման կհնչեցնի»,- ի պատասխան ասաց Սահակյանը:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ նախնական գնահատական հնչեցնել՝ հաշվի առնելով գնի վրա ազդող ակնհայտ գործոնները, ՏՄՊՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ այս պահին չունեն ձեռքբերման ծավալների, գնի, իրացման ծավալների վերաբերյալ փաստթաթղթեր, հետեւապես չեն կարող գնահատական տալ: «Երբ կլինեն՝ կկարողանանք հասկանալ, թե գնագոյացման շղթայում ինչ բաղադրիչ է փոխվել, որն էլ հիմք կտա գնահատական հնչեցնելու: Թե երբ կստանանք փաստաթղթեր՝ չենք կարող ասել: Այնուամենայնիվ մյուս կողում տնտեսվարողներ են, որոնք պետք է հասցնեն այդ տեղեկատվությունը տրամադրել հանձնաժողովին»,- հավելեց նա:
Նկատենք, որ Ռուսաստանում, որտեղից հիմնականում ներկրվում է Հայաստանում վաճառվող բենզինը, վերջին օրերին բենզինի գինը բարձրացել է ընդամենը 0.3 տոկոսով կամ 1 դրամով: Մեզ չհաջողվեց բենզինի գնի բարձրացման վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաեւ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպություններից: Խոսքը «Ֆլեշ» եւ «CPS» ընկերությունների մասին է: Առավոտից մեր զանգերն ապարդյուն անցան. այս ընկերություններում չգտնվեց մեկը, որ իրավասու էր խոսել բենզինի գնի բարձրացման թեմայով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT