Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի առողջական վիճակը գիշերը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

Մանկապարտեզի երեխաներին տրամադրվող սննդի մի մասը յուրացնելու, տարբեր հաստիքներում իր ծանոթներին ու մտերիմներին գրանցելու, նրանց աշխատավարձերից շուրջ 13 միլիոն հափշտակելու մեջ կասկածվող Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը երեկ գիշերը վատացել է: Նրա համար շտապօգնություն է հրավիրվել ՁՊՎ եւ բժիշկի որոշմամբ՝ տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց:

Այս մասին այսօր մեր զրույցում ասաց նրա պաշտպան Վահե Մնացականը՝ հավելելով, որ իր վստահորդը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Գայանե Հովհաննիսյանը ձերբակալվել է հունվարի 21-ին. դա մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը կասկածվում է տարիներ շարունակ մանպարտեզի երեխաների սննդի մի մասը յուրացնելու համար:

Գայանե Հովհաննիսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել. վերջինս, սակայն, առաջադրված կասկածանքը մասամբ է ընդունում:

Նրա պաշտպան Վահե Մնացականյանի հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Մնացականյան, Գայանե Հովհաննիսյանն առաջադրված կասկածանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Կասկածանքը վերաբերվում է առանձանպես խոշոր չափերի յուրացմանը, մասնակի ինչ-որ բաներ ընդունում է:

- Մասնավորապես ո՞ր դրվագի հետ կապված է ընդունում:

- Կներեք, բայց չեմ կարող ասել, դեռ քննություն է գնում, գործողություններ են կատարվում:

- Իսկ ձեր վստահորդը ցուցմունք տվե՞լ է:

- Այո, ցուցմունք տվել է, առերեսումների է մասնակցել:

- Ո՞ւմ մասնակցությամբ է կատարվել առերեսումը:

- Չեմ կարող ասել, դա նախաքննական գաղտնիք է:

- Մի անձի մասի՞ն է խոսքը:

- Ոչ, մի քանի առերեսումներ է կատարվել ու ըստ քննիչի՝ դեռ էլի առերեսումներ են նախատեսվում:

- Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ձեր վստահորդը 2015թ. մայիսից մինչեւ 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին եւ մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի աշխատավարձի գումարները յուրացվել են: Հովհաննիսյանն այս դրվագով որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, թե՝ ոչ եւ ի՞նչ ծանոթերի ու մտերիմների մասին է խոսքը:

- Բարեկամականի կապը երկու հարսների մասով է. մեկը որպես հաշվապահ, մյուսի հաստիքը չգիտեմ: Իրենք կարճ ժամանակահատվածում են աշխատել, եթե չեմ սխալվում 6 ամիսը չի էլ գերազանցել, ներկայումս չեն աշխատել, աշխատել են մեկ տարի առաջ: Տնօրենի ուրիշ բարեկամներ մանկապարտեզում չկան, որոնք ներկայումս կամ նախկինում աշխատել են, միայն երկու հարսներն են եղել, որոնք շատ կարճ են աշխատել:

- Բայց հարսների աշխատավարձերը յուրացվե՞լ են:

- Ոչ, աշխատավարձերը հարսները ստացել են:

- Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հովհաննիսյանը 2014թ. սկզբներից մինչեւ 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված եւ իրեն վստահված սննդամթերքից: Նշվում է նաեւ, որ խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս սննդամթերքը ուղարկվել է իր ընտանիքին պատկանող ռեստորան, ճի՞շտ են այս տեղեկությունները:

- Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում, իրենց ընտանիքը ռեստորան չունի, բամբասանքի մակարդակի են այդ տեղեկությունները:

- Իսկ ինչո՞ւ է այդ սննդամթերքը պահվել իր աշխատասենյակում:

- Դրանք մենք չգիտենք, մեզ չեն ասել:

- Այսինքն՝ տնօրենն էլ չգիտի՝ ինչո՞ւ է իր աշխատեսնյակում պահվել այս սննդամթերքը:

- Տնօրենը արձակուրդում է եղել դեկտեմբերի 25-ից մինչեւ փետրվարի սկիզբը, տնօրենը չի հաճախել աշխատանքի վայր, դրա համար չի կարող իմանալ:

- Այսինքն՝ նա չի իմացե՞լ, որ իր աշխատասենյակում սննդամթերք կա:

- Բնականաբար, եթե աշխատանքի չի գնացել, չեմ կարծում՝ իմացել է թե՝ ոչ, որտեղի՞ց պետք է իմանար:

Ի վերջո Հովհաննիսյանը խոհարարից պահանջե՞լ է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված սննդամթերքից որոշակի չափաբաժին առանձնացվի:

- Տեսեք, մեզ նույնիսկ մեղադրանք առաջադրված չի:

Բայց կասկածանք է չէ՞ առաջադրված:

- Մենք ընդհանրապես չգիտենք սննդի մասով ասված ձեր դրվագները մեզ մեղադրանք առաջադրվելու է, թե՝ ոչ: Առանձանպես խոշոր չափերի յուրացում կատարելու կասկածով մեզ ձերբակալել են, էս պահի դրությամբ ունենք կասկածյալի կարգավիճակ: Հիմա ես չեմ կարող ասել սննդի մասով մեզ մեղադրում են՝ չեն մեղադրում: Իմ պաշտպանյալը սննդի մասով հայտարարել է, որ ինքը որեւէ կապ չունի այդ սննդի հետ, այդքանը կարող եմ ասել, բայց ավել բան չեմ կարող ասել, երբ կոնկրետ մեղադրանք, փաստեր կլինեն, նոր արդեն մենք կորոշենք՝ ինչ ցուցմունք կտանք:

- Այսինքն՝ պնդում է, որ ինքը չի՞ հափշտակել մանկապարտեզի սաներին հատկացված եւ իրենց վստահված սննդամթերքը:

- Նորից եմ կրկնում՝ մեզ մեղադրանք առաջադրված չէ սննդամթերք հափշտակելու մասով:

- Բայց ՔԿ-ն հղում կատարելով քննությամբ ձեռք բերված տվյալներին՝ նշում է, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-ից յուրացրել է մանկապարտեզի սաներին հատկացված եւ իրենց վստահված սննդամթերքը:

- Դա իրենց նախնական տվյալներն է, որով մեղադրանք առաջադված չէ: Նոյեմբերի 6-ին նույն ձեւ բոլոր կայքերը հայտարարեցին, որ մանկապարտեզի տնօրենը յուրացում է կատարել 3,6 միլիոնի չափով, բայց այդ ժամանակ մենք նույնիսկ վկայի կարգավիճակ չունեինք: Եթե մենք զուտ հրապարակումներին ենք նայում, դա այլ բան ա, բայց կոնկրետ մեղադրանքը այլ բան է, ես կարող եմ խոսել, երբ կոնկրետ մեղադրանք լինի:

- Քրեական գործը հարուցվել է 2018-ին, այդ ժամանակ ձեր վստահորդը հարցաքննվե՞լ է, որեւէ դատավարական կարգավիճակ ունեցե՞լ է:

- Մեզ առաջին անգամ հրավիրվել են եւ ձերբակալել հունվարի 21-ին:

- Պարոն Մնացականյան, ձեր վստահորդի բնակարանում խուզարկություններ կատարվե՞լ են, եւ որեւէ բան հայտնաբերվե՞լ է:

- Խուզարկություն կատարվել է, բայց ոչինչ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեր տեղեկություններով, Գայանե Հովհաննիսյանի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում, որպես տեսուչ: Իսկ ամուսինը ՀՀ վերահսկիչ պալատի չորրորդ վարչության պետն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2927 դիտում

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ