Դատախազությունը Սերժ Սարգսյանի ելույթի հիման վրա նյութեր նախապատրաստելու հիմքեր չի գտել

Դեկտեմբերի 22-ին «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Սերժ Սարգսյանի՝ գյուղապետերի վերաբերյալ արված աղմկահարույց հայտարարության վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում ծավալուն ելույթով էր հանդես եկել` դժգոհություն հայտնելով համայնքային բյուջեի գումարները տուն տանող գյուղապետերի վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- ասել էր Սարգսյանը:

Armtimes.com-ը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երկու հարց էինք ուղղել՝ կցելով ելույթի այս հատվածը: Առաջին՝ արդյո՞ք ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ գլխավոր դատախազության կանոնակարգի 3 գլխի 26-րդ կետի 3-րդ մասով սահմանված կարգով ստուգվել է պետական շահերի խախտումների մասին սույն հայտարարությունում շարադրված հանգամանքները: Երկրորդ՝ եթե չեն ստուգվել, խնդրում եմ ասել, թե ի՞նչ հիմնավորմամբ գործողություն չի կատարվել ելույթում հնչեցված հանգամանքները ստուգելու համար:

Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից մեզ տրամադրած պատասխանում նշված է, որ հարցման մեջ իրավախախտման վերաբերյալ որեւէ փաստական տվյալ նշված չէ, թե ինչ պայմաններում դատախազությունն ուսումնասիրություն իրականացնելու կամ նյութ նախապատրաստելու հիմքեր չունի: Դատախազության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Հարցման մեջ վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ի մասը վերաբերում է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումներին, մինչդեռ հրապարակումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին որեւէ կոնկրետ փաստական տվյալ չի պարունակում, հետեւաբար՝ այն չի կարող դիտվել որպես հանցագործության մասին լրատվության միջոցի հաղորդում:

Ինչ վերաբերում է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրություններ իրականացնելուն, ապա «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ դրանք իրականցվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով եւ չեն կարող դուրս գալ հայցի շրջանակներից, այլ կերպ ասած, դուրս են քրեական դատավարության կարգավորումների շրջանակներից:

ՀՀ դատախազության կանոնակարգի 3-րդ գլխի 26-րդ կետի 3-րդ մասով սահմանված պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու մասին հարցադրման կապակցությամբ հարկ է նշել, որ հրապարակման մեջ պետական շահերի  խախտման վերաբերյալ հանգամանքներ շարադրված չեն, որպեսզի պայմաններում բացակայում են պետական շահերի հարցադրումներով ուսումնասիրություն կատարելու հիմքերը:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դատախազությունը, ինչպես ցանկացած պետական մարմին, իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ իրավախախտման վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում դատախազությանը տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունն ուսումնասիրելու կամ նյութեր նախապատրաստելու իրավասություն վերապահված չէ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4166 դիտում

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ