Երևան
12 °C
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով քննիչը կասեցրել է գործը: Մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել դեպքի վայրի զննություններ ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, կատարվել է հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն, հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ են քաշվել մի շարք վարկածներ և ստուգվել, որոնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետախուզական շներ և այլն:
Վերոհիշյալ կատարված բազմածավալ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ»,- ասել է Խաչատրյանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258 հոդվածը սահմանում է քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո: Քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով կասեցնելուց հետո միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին, մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում քննիչը, սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:
Հայկի անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, իսկ արդեն հունիսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 10 օր որոնողական աշխատանքներ են իրականացրել Արարատի, Կոտայքի և նույնիսկ Երևանի մի շարք վարչական շրջաններում, որին ներգրավված են եղել տասնյակ փրկարար, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ, սակայն որոնողական աշխատանքները ավարտեցին անարդյունք: Որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիների կողմից ահազանգեր եղան 14-ամյա Հայկ Հարությունյանին տեսնելու վերաբերյալ, սակայն գրեթե բոլոր ահազանգերը չեն հաստատվել: Տասն օր անց` հունիսի 18-ին ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում էր կայացրեց: Նույն օրը Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել`քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն (եթե անձը համարվում է անհետ կորած և սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և կատարվում է քննություն):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT