Աշոտյանի նախաձեռնությամբ «սփյուռքը» տարվել էր արտաքին քաղաքականության բլոկ, հետ բերեցինք. Մխիթար Հայրապետյան

Հունվարի 28-29-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցելու է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Այս թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, օրակարգում ի՞նչ հարցեր են ընդգրկված:

- Ըստ էության, հունվարի 28-ին եւ 29-ին կայանալիք հավաքն ավելի շատ ճանաչողական է, որովհետեւ դեռեւս ռեզոլյուցիաների մասով որեւէ հստակ բան չկա: Ավելի շատ աշխատանքային խմբերում, հանձնաժողովներում, կոմիտեներում ներգրավվելու խնդիր ունենք: Պետք է ծանոթանանք աշխատանքներին, հիմնական աշխատանքները նախատեսվում են աշնանը: Այսօր ուղարկեցինք, թե որ պատգամավորներն են ներգրավված լինելու հանձնաժողովներում, պատգամավորներին տրվել են նաեւ պատվիրակության նախկին անդամների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը: Մտադիր ենք նաեւ աշխատանքային խմբերում բուռն ներգրավված լինենք՝ ներկայացնելով մեր դիրքորոշումները:

- Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկումներ նախատեսվու՞մ են:

- Եթե դուք նկատի ունեք Սեպահի փաստաթուղթը, դրան քիչ անդրադարձ է արվել առհասարակ: Սա միջազգային մի հարթակ է, որ ներանձնային շփումներում, ոչ ֆորմալ հանդիպումներում բարձրաձայնվեն բազմաթիվ հարցեր: Մենք նաեւ սա ենք մտադիր կիրառել՝ կոչ անել եւ հորդորել, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ վավերացնեն այդ փաստաթուղթը:

- Պարոն Հայրապետյան, անդրադառնանք նաեւ Ձեր կողմից ղեկավարվող ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպե՞ս եք նախ աշխատելու սփյուռքի հետ, եւ հետո, արդյո՞ք չի ծանրաբեռվում հանձնաժողովի աշխատանքը, երբ ավելանում է սփյուռքի մասը:

- Մենք շատ հաճախ խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձներին տրվելիք արտոնությունների մասին, բայց դեռեւս չունենք օրենք հայրենադարձության մասին: Մենք մտադիր ենք օրենսդրական դաշտը լայնորեն օգտագործենք: Չունենք սահմանում հայրենադարձի մասին, ու՞մ նկատի ունենք հայրենադարձ ասելով: Այս իմաստով մենք տեսնում ենք պառլամենտական հարթակն օգտագործելու հեռանկար եւ օրենսդիր գործունեությամբ, ես վստահ եմ, որ կկարողանանք համապատասխան կարգավորումներ իրականացնել: Մենք միշտ ահազանգ էինք ստանում, որ հայրենադարձների հետ կապված սահմանին խնդիրներ կան, մաքսազերծման հետ կապված: Շատ հաճախ առկա օրենսդրական բացերը թույլ չեն տալիս, որ մենք աջակցենք այդ մարդկանց:

- Սփյուռքի գործառույթները նախորդ գումարման ԱԺ-ում իրականացնում էր արտաքին գործերի մշտական հանձնաժողովը: Սփյուռքի բաղադրիչը միացնելով ձեր հանձնաժողովին՝ արդյո՞ք այն չի ծանրաբեռնում:

- Նշեմ, որ արտաքին էր բերվել այս նույն հանձնաժողովի գործառույթներից: Եթե չեմ սխալվում՝ պարոն Աշոտյանի նախաձեռնությամբ տարվել էր արտաքին քաղաքականության բլոկ: Մենք պարզապես վերադարձնում ենք եւ ավելացնում ենք սփյուռքի կոմպոնենտը: Այո, ավելանում է ծանրաբեռնավածություն, բայց սա մեր աշխատանքն է եւ եթե անհրաժեշտ եղավ, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը:

- Ի վերջո, իշխանափոխությունից հետո քանի՞ ընտանիք վերադարձավ Հայաստան՝ մշտական բնակության:

- Իմ ունեցած վերջին տվյալներով՝ 500-ից ավելի ընտանիքների մասին է խոսքը: Սա այն ընտանիքների մասին է, ովքեր հայտնել են սփյուռքի նախարարությանը: Շատ հայրենադարձ ընտանիքներ են եղել, որոնք կապ չեն հաստատել նախարարության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4886 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C