Երևան
12 °C
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները միտված են ներդրումային դաշտի բարելավմանը, մասնավորապես կարեւորվել են փոքր բիզնեսին ուղղված փոփոխությունները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթին:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով Երեւանում եւ մարզերում արտոնություն է տրվում միկրոբիզնեսին: Այսինքն, եթե բիզնեսի շրջանառությունը չի հատում 24 մլն դրամի շեմը, ապա ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից եւ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական կվճարեն հինգ հազար դրամ եկամտահարկ: «Սա բավականին կարեւոր է, քանի որ սոցիալական բաղադրիչ է իր մեջ պարունակում: Մի քանի տասնյակ բիզնեսի ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ սոցիալական խնդիր են լուծում, հետեւաբար պետությունն այդ ուղղությամբ անում է փոփոխություններ՝ բիզնես տեսակի հարկերի վերացման»,- ասաց վարչապետի խորհրդականը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք վտանգ չկա, որ խոշոր կամ միջին բիզնեսները չեն մասնատվի եւ կսկսեն գործունեություն ծավավել 24 մլն դրամի շրջանառության սահմաններում, Առաքելյանը պատասխանեց, որ նման մտավախություններ կան: Սակայն լուծումներ են տարվում՝ նման իրավիճակները կանխելու համար: «Հարկային վարչարարությունը չպետք է իրականացվի հարկային քաղաքականության միջոցով, այսինքն՝ մենք չպետք է ունենանք հարկային այնպիսի համակարգ, որը հնարավոր բոլոր ռիսկերը փակի: Ձեր նշած դեպքերը շատ են եղել, կան, գիտենք, որ իշխանափոխությունից հետո բացահայտումներ եղան սուպերմարկետների մասով: Չեմ բացառում, որ նման դեպքեր լինեն, սակայն մի քանի տոկոս անբարեխիճղ հարկատուների պատճառով հարկային համակարգը չպետք է փոխվի այնպես, որի արդյունքում տուժեն նաեւ բարեխիղճները: Դրա համար կան պատժամիջոցներ, որը պետք է կիրառվի խիստ: Մենք պետք է ունենանք նաեւ ՀԴՄ կտրոններ տրամադրելու մշակույթ: Եթե մենք հարկատուին ասում ենք, որ պետք է ընդհանրապես հարկ չվճարի, ապա կարծում եմ, որ պետությունը իրավունք ունի պահանջել, որ ՀԴՄ-ներ տրամադրեն»:
Հարկային նոր օրենսգրքի նորամուծությունը լինելու է եկամտահարկի համահարթեցումը: Գործող օրենսդրությամբ այժմ գործում է եկամտահարկի եռաստիճան դրույքաչափ, իսկ փոփոխություններով նախատեսվում է այն մինչեւ 2023 թվականը դարձնել 20 տոկոս: Նշենք, որ այս պահին մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողը վճարում է 23 տոկոս եկամտահարկ, 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողը՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողը՝ 36 տոկոս: Համահարթեցման առաջին փուլուվ նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից եկամտահարկի 28 եւ 36 տոկոսները նվազեցնել եւ դարձնել 23 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների կյանքում ոչ մի բան չի փոխվում, իսկ 150 հազար դրամից ցածր աշխատավարձ ՀՀ-ում ստանում է ընդհանուր աշխատողների 65 տոկոսը:
ՀԺ-ն վարչապետի խորհրդականից հետաքրրքվեց՝ արդյո՞ք սա չի համարվում խտրական մոտեցում եւ ավելի ճիշտ չէ՞ր լինի միանգամից նվազեցնել մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկի վճարման տոկոսի շեմը: «Եկամտահարկը պետության կողմից քաղաքացիների ֆինանսավորման աղբյուր չպետք է համարենք: Դուք ճիշտ եք՝ մոտ 65 տոկոսը ստանում է 150 հազար դրամից ցածր աշխատավարձ եւ պետք է անկեղծ լինենք, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում նրանց մոտ տեղի չի ունենում փոփոխությունը, որը կհանգեցնի նրանց եկամտի ավելացման: Մեր նպատակն այն էր, որ պետք է ամրագրենք, որ 65 տոկոսը պետք է ստանան 150 հազար դրամից քիչ աշխատավարձ: Համահերթեցումը հնարավորություն կտա չխուսափել ամրագրել բարձր աշխատավարձերը, որովհետեւ ձեր նշած 65 տոկոսը մենք ստանում ենք միայն պաշտոնական տվյալներով, սակայն, գործող հարկման համակարգը որոշ չափով ստվերի առաջացման պատճառ է դարձել: Շատերի աշխատավարձը գրանցված է 150, բայց ստանում են ավելի բարձր: Այն, որ հասարակության մի մասը ցածր աշխատավարձ է ստանում դա չենք կարող հերքել, սակայն, եկամտահարկի փոփոխություններով չէ, որ պետք է Հայաստանում աշխատավարձերը բարձրանան»:
Միաժամանակ տեղեկացնենք, որ փոփոխությունների նույն նախագծով նախատեսվում է եկամտահարկի արդեն համահարթեցված 23 տոկոս դրույքաչափը յուրաքանչյուր տարի մեկ նիշով նվազեցնել: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից եկամտահարկը դառնալու է 22 տոկոս, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022 թվականի հունվարի 1-ից 20,5 տոկոս, իսկ ահա 2023 թվականի հունվարի մեկից կսահմանվի վերջնական 20 տոկոս դրույքաչափ: Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ եկամտահարկի կրճատումը որքանո՞վ կազդի բյուջետային մուտքերի վրա եւ արդյո՞ք դրա հետեւանքով տնտեսական լուրջ խնդիրներ չեն առաջանա:
«Եկամտահարկի նվազեցումն իհարկե բյուջետային որոշակի մուտքերի նվազեցում նախատեսում է: Սակայն նվազեցման այն չափը, որը սրա արդյունքում տեղի է ունենալու ամբողջովին կառավարելի է, քանի որ նախատեսված է աստիճանական նվազեցումը: Եթե դա հաշվի չառնվեր՝ կարող էինք միանգամից նշել 20 տոկոս, չորս տարվա ընթացքում պարբերաբար նվազեցումը որեւէ խնդիր չի առաջացնի»:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ նաեւ աղմուկ կա բարձրացած: Հաշվապահական, իրավական և ընդհանրապես խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունները շրջանառության հարկի ռեժիմից պետք է տեղափոխվեն ավելացված հարկի ռեժիմ: Այս բողոքի հետ կապված վարչապետի խորհրդականն ասաց, որ հնարավոր է՝ փոփոխություններից նաեւ դժգոհողներ լինեն:
«Ոլորտի ներկայացուցիչների դժգոհություններն ու մեկնաբանություններն ունեն իրենց տրամաբանությունը: Կառավարությունը պատրաստ է բոլորի առաջարկությունները քննարկել եւ տալ լուծումներ: Նախագիծը, որը շրջանառվում է՝ վերջնական տարբերակ չի կարելի համարել, սահմանված ժամկետում կլինի քննարկում եւ ԱԺ կներկայացվի այն տարբերակը, որը լավագույնս կնպաստի տնտեսական բոլոր հատվածների շահերին: Նորմալ է, որ որոշ հատվածների մոտ կան դժգոհություններ»:
Ի դեպ, փաստաբանները սոցիալական ցանցերում քննադատելով անցումը շրջհարկից ԱԱՀ-ի նշում են, որ իրենց ծառայութունների արժեքը նման փոփոխությունների դեպքում կաճի 20 տոկոսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT