Սնանկ ճանաչված ընկերությունը փորձում է դատարանների միջոցով կրկնակի գումար գանձել տնտեսվարողներից

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գրիգոր Թովմասյանը: Նա փոքրիկ խանութ ունի, այս պահին էլ որոշակի խնդրի առաջ է կանգնած:

Թովմասյանը երկար տարիներ համագործակցել է նախկին «Աշտարակ կաթ» ընկերության հետ: Երբ ընկերությունը 2016 թվականի նոյեմբերին սնանկացել է, դրանից շատ չանցած Թովմասյանը դատարանից 257 հազար 973 դրամի վճարման կարգադրության պահանջ է ստացել:

Պահանջի մեջ նշվում է, որ Թովմասյանը ընկերությունից կաթնամթերք է ստացել, բայց դրա համար չի վճարել: Սակայն բանն այն է, որ փոքր խանութների հետ համագործակցության շրջանակներում մատակարարած կաթնամթերքի դիմաց տնտեսվարողը գումարը վճարում էր «Աշտարակ կաթ» ընկերության առաքիչին` կանխիկ:

Թովմասյանը նշում է, որ ինքն այդ գումարը վճարել է. «Հաշիվ ապրանքագիր է լինում՝ 2 օրինակով, մեկը՝ տնտեսվարողին, մյուսը՝ ընկերությանը, այդտեղ նույնպես նշված է, որ գումարը վճարվում է կանխիկ: Այսինքն, ստացվում է, որ ես գումար չեմ վճարել, բայց ընկերությունը դրանից հետո է՞լ է շարունակել ինձ ապրանք մատակարարել: Նման բան չի լինում, ով ընկերության հետ աշխատել է, լավ տեղյակ է, որ եթե գումարը տեղում չեն տալիս, մեքենան քշում գնում են՝ առանց ապրանք տալու»,- ասաց Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով՝ ընկերությունը նշում է, որ այդ գումարը չի վճարվել, քանի որ համապատասխան փաստաթուղթ չկա: Նա նշեց, որ այս պահին գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում. «Իմ եւ ինչպես ընկերության փոխտնօրենն է ինձ ասել՝ շուրջ 1500 տնտեսվարողի դեմ հայց է ներկայացել «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը»:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Ցանկացած խանութ առաքիչներից ապրանք ստանալուց վճարում է կատարում կանխիկ, ստանում է հաշիվ ապրանքագիրը, սակայն առաքող ընկերությունները դրամարկղում այդ գումարը մուտք անելու կտրոնը չեն ներկայացնում խանութներին եւ այսպես շարունակ: Այսինքն՝ խանութի սեփականատերը վճարում է, ստանում է հաշիվ ապրանքագիրը եւ վերջ, բայց պարզվում է, որ գործարքը կայացած է համարվում, երբ առաքողը տնտեսվարողին է հանձնում իր հաշվին կատարած վճարումը հաստատող կտրոնը: «Աշտարակ կաթ» ընկերության դեպքում էլ է այսպես եղել, ընկերության սնանկության կառավարիչը որոշել է այսպես բռնագանձել հսկայական գումարներ: Այժմ էլ խանութների ճնշող մեծամասնությունը առաքիչների հետ աշխատում է նույն տրամաբանությամբ՝ ստանում է հաշիվ ապրանքագիրը եւ վերջ: Երկրորդ տարբերակն էլ կա, երբ խանութը կանխիկ չի վճարում ստացած ապրանքի դիմաց, այլ նախընտրում է բանկից կատարել փոխանցում: 

Թովմասյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ ընդհանուր մի քանի միլիոն դոլարի պահանջով հայցեր են ներկայացվել դատարան: «Ընկերությունը փորձում է դատարանների միջոցով կրկնակի գումար գանձել: Սա ի՞նչ է, եթե ոչ թալան»,- ասաց Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով՝ ընկերության այժմյան տերերի հետ խնդիրներ չկան: Հիշեցնենք, որ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո Ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը «Աշտարակ կաթ» ընկերությունը ձեռք բերելու համար առողջացման ծրագիր էր ներկայացրել, որպեսզի այն շարունակի ապրանքների արտադրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2618 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ