Արամ Խաչատրյանի երաժշտությունը իր մեջ պարունակում է քրիստոնեական շարական. Ալեն Սիմոնյանը՝ օրհներգի փոփոխության մասին

Պետական կառույցներում տեղի ունեցած միլիոնանոց պարգեւատրումներից հետո սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում քննարկման թոփ թեման ՀՀ պետական օրհներգի փոփոխությունն է: Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատրաստվում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխություն: Սիմոնյանը ցանկանում է, որ վերադառնանք Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգի երաժշտությանը, որը Սովետական Հայաստանի հիմնն էր:

Ալեն Սիմոնյանը մեր զրույցում նշեց, որ մարդիկ իր նախաձեռնությանը դրական են արձագանքում: «Ես զարմացած եմ, որ արձագանքների 90 տոկոսը դրական է եւ դա շատ հուսադրող է: Դա շատ կարեւոր հարց է, քանի որ մենք պետք է մեր հայրենիքին, ակունքներին, հոգեւոր արժեքներին ուշադիր լինենք: Այսպիսի մանրուքներից է ձեւավորվում հասարակությունը, քաղհասարակությունը»:

Սիմոնյանի կարծիքով՝ ներկա օրհներգը՝ «Մեր հայրենիք»-ը, որի երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է, իսկ խոսքերինը Միքայել Նալբանդյանը, հայկական չէ: «Այսօրվա գործող օրհներգը հայկական երաժշտություն չէ: Դուք գիտեք՝ ինչ է արել Կոմիտասը: Նա առանձնացրել է հայկական երաժշտությունը, փաստացի ստեղծել է երաժշտության այբուբենը: Գործող օրհներգը չի համապատասխանում հայկական երաժշտության այբուբենին, չի պարունակում հայկական մելիզմներ, այլ պարունակում է բալկանյան մելիզմներ: Այն ունի խնդիր՝ իր կառուցվածքով: Օրհներգը պետք է բարձրացող լինի, իսկ այս օրհներգը իջնող է»,- մեր զրույցում ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է եւ նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է հայկական մելիզմներ: «Այն իր մեջ պարունակում է քրիստոնեական շարական: Նա այդ օրհներգի մեջ հայկական աղոթքի շարականներ է մտցրել: Ես սրանով ամրապնդում եմ մեր մշակութային արժեքը»:

Ալեն Սիմոնյաննն ասում է, որ ինքն էլ է իր այս նախաձեռնության շուրջ քննադատություններ լսում, մասնավորապես, որ իր առաջարկած տարբերակը սովետական է: «Արվեստը չի լինում սովետական, ցարական, բուրժուական: Այն անմահ է: Հիմա ինչ՝ Չայկովսկին ռուսական է եւ վերջ: Չկա նման մոտեցում, նման ստեղծագործությունները սահմաններ եւ ազգություն չեն ճանաչում»:

Հարցին՝ ինչու՞ նոր մրցույթ չի հայտարարվում՝ նման խոսակցություններից զերծ մնալու համար, Ալեն Սիմոնյանը նշեց՝ այսօր Արամ Խաչատրյանի նման տաղանդներ չունենք: «Հաշվի առնելով տարակարծությունը, այսօրվա հասարակության շատ ներգրաված լինելն՝ ամեն ինչի մեջ, չի կարող լինի այնպես, որ հարյուր տակոսանոց կոնսենսուս լինի»:

Շրջանառվող տարբերակներից Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» երաժշտության մասին էլ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրա շուրջ էլ բազմաթիվ տարաձայնություններ կան: «Մենք մշտապես լինելու ենք այդ բանավեճի մեջ, պետք է հասկանանք՝ պարոն Մանսուրյանի այդ երաժշտությունը համապատասխանո՞ւմ է օրհներգի կանոններին, որը պետք է բարձրացող լինի, իսկ դա իմ կարծիքով՝ բարձրացող չէ: Այժմ ունենք մեծագույն հայի կողմից պատրաստի ստեղծված մի բան, որը չգիտես, թե ինչու մերժում ենք»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւս կարծում է, որ պետք է ՀՀ օրհներգը փոխել: Սա Մակունցի անձնական կարծիքն է: «Փոփոխության առաջարկները հնչում են կառավարության փոփոխումից հետո: Առաջարկներ եղել են տարբեր գերատեսչություններից, անհատներից: Ես կարծում եմ, որ զինանշանի, օրհներգի փոփոխությունների հարցը պետք է հանրային քննարկման առարկա լինի, ոչ թե մեկ-երկու անհատների կամ մեկ գերատեսչության»,- ասաց Մակունցը:

Հարցին՝ ինչու է հիմնի փոփոխության հարց ծագել, Մակունցը պատասխանեց, որ հնչում են տարբեր կարծիքներ: «Հիմնը պետք է հստակ ուղերձներ ունենա հանրությանը, ոգին բարձրացնող լինի»:

Հարցին՝ ցանկանո՞ւմ է, որ վերադառնանք Արամ Խաչատրյանի երաժշտությանը, Մակունցը նշեց. «Ես ուզում եմ, որ մենք ընդհանուր որոշում ունենանք: Իմ կարծիքն այդքան էլ էական չէ, քանի որ այն վերաբերվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին»:

Այն հարցին, թե գործող հիմնը իր մոտ հարցեր առաջացնո՞ւմ է, Լիլիթ Մակունցն ասաց, որ որոշակի առումով հարցեր է առաջացնում: «Չեմ ուզում ասել, բայց հիմնը պետք է որոշակի ուղերձներ ունենա: Սա ունի ուղերձ, բայց այն ուղերձը, որը ես կուզեմ ստանալ հիմնից՝ չունի: Ես դեմ չեմ, որ հիմնը փոխվի»,- եզրափակեց նա:

Պատմաբան, ազգագրագետ Վահրամ Թոքմաջյանը օրհներգի փոփոխության Ալեն Սիմոնյանի առաջարկը որակել է որպես ուշադրության պակաս: «Հնարավոր է՝ Ալեն Սիմոնյանն ուշադրության կարիք ունի։ Այլ կերպ դժվարանում եմ բացատրել հիմնի վերաբերյալ նկրտումները։ Ի դեպ, հիմնը կամ դրոշը պարապ վախտվա խաղալիք չեն, որ ում խելքին փչի, սկսի դարակազմիկ առաջարկություններով հանդես գալ։ Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի Սմբուլը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6861 դիտում

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ