Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ ՍԴ անդամի թափուր պաշտոնի հավակնորդի ընտրության համար համապատասխան ընթացակարգ է մշակվում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության մրցակցային ու թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով լրամշակվում է համապատասխան ընթացակարգ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան մեր այն հարցի, թե Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար պատրաստվո՞ւմ է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, եւ եթե ոչ, ապա ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը շարունակում է դատարկ մնալ։ ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Վերջինս այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ ՍԴ նախագահը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է։

Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ ըստ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն․ ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ, ըստ ԱԺ կանոնակարգի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ ընտրության հարցը քննարկվեց Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ին գումարված հերթական նիստում։ Սակայն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության՝ հավասար, արդար և թափանցիկ ընթացակարգի հարցը նախորդ տարի բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100-ից ավելի փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է լսել այդ հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները  եւ ողջամիտ ժամկետում համապատասխան ընթացակարգով ընտրել եւ առաջադրել թեկնածու:

Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնեցին, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության կարեւորությունը եւ նախորդ փորձը՝ մշակվող ընթացակարգի միջոցով կկանոնակարգվի ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման գործընթացը, որից հետո Արմեն Սարգսյանի կողմից ընտրված հավակնորդի թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողով։

Հաշվի առնելով մի քանի տասնյակ ՀԿ-ների եւ փաստաբանների հետեւողականությունն այս հարցում եւ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում վերջինս, ամենայն հավանականությամբ, կընտրվի ՍԴ դատավոր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5751 դիտում

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը