Երևան
12 °C
Արթիկի ձեռնոցի գործարանում առաջին ու վերջին անգամ եռագույն ձեռնոցներ գործվեցին Թավշյա հեղափոխության օրերին: «Վաճառքի համար չէին, ոգեւորվածությունից գործեցինք: Ինչքան գործել էինք, բաժանեցինք փողոցում պայքարողներին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց գործարանատեր Արթուր Աստոյանը:
«Մինչեւ էսօր էլ ոգեւորված ենք, բայց էլ չենք գործե: Գործելու պրոցեսը շատ բարդ էր: Էդ ձեռնոցներից վարչապետն էլ ունի, իրան էլ տվեցինք»,-գործարանում առկա ձեռնոցների մյուս տեսակները կողք-կողքի շարելով բացատրեց Արթուրը:
2012 թվականից հիմնադրված գործարանն առանց ընդմիջումների սկսել է գործել 2014 թվականին: Արտադրվող ձեռնոցներն աշխատանքային են, բանվորական են, գործվածքից են՝ ռետինի համադրությամբ: Ջերմակայուն չեն, մնացած բոլոր փորձություններին դիմանում են: Դրանք իրացվում են տեղի շուկայում, փոքր քանակությամբ պատվերներ կան ՌԴ-ից:
«Հենց հմի կգործենք, որ Բելառուս ուղարկենք, ուզել են, բայց թե քիչ են ուզել: Չնայած մենք փորձում ենք մեր հիմնական տեղը զբաղեցնել հայկական շուկայում, հետո նոր արտահանմամբ կզբաղվենք: Բայց տեղի շուկայում էլ պահանջարկը քիչ է»,-ասաց տնօրենը: Տեղի շուկայի պահանջարկի փոքր թիվը հստակ պատճառ ունի: Ըստ գործարարի, աշխատանքային բանվորական ձեռնոցներ Հայաստանն այլ երկրից է ներկրում, դրանք վաճառում ոն ավելի էժան, քան իրենց արտադրանքն է: Իսկ էժան են վաճառում, քանի որ, ըստ Արթուրի, այդ գործով զբաղվողները կարողանում են ապրանքը նախատեսվածից ցածր արժեքով մաքսազերծեն:
«Մինչեւ 2016 թիվը շատ էժան մաքսազերծում են կատարել, որի պատճառով չենք կարողացել մրցակցենք ներկրողների հետ: Ավելի բարենպաստ պայմաններ են եղել ներկրողների համար, քան մեր համար, տեղի արտադրողներիս: Մինչեւ հիմա էլ էդ խնդիրը կա, բայց դե ստիպված հարմարվել ենք, մեր շահույթի հաշվին, որոշ ձեւերով կարողանում ենք մրցակցել ներկրողների հետ: Հարկայինի հետ կապված ահագին փոփոխություններ են եղել, շատ գոհ ենք, բայց դե հումքերի հետ կապված էլ խնդիր ունենք, մենք համարյա 90 տոկոս հումք ներկրում ենք Վիետնամից, Չինաստանից, Պարսկաստանից, Իրանից, տարբեր տեղերից»:
Արթիկցի գործարարի կարեւոր գերխնդիրը էլեկտրաէներգիայի բարձր սակագինն է: Ասում է՝ գործարանը հիմնադրել էն ցածր սակագնի պայմաններում, եւ հիմա կանգնել են փաստի առաջ: «Ծրագիրը 2012-ին հիմնադրելու ժամանակ հոսանքի արժեքը մեր մոտ եղել է 27 դրամ, իսկ ընդամենը երեք տարվա ընթացքում թանկացել է 46 դրամով: Մեր խնդիրը հենց այդտեղ է առաջացել, որ ինքնարժեքի մեջ բավականին թանկացում եղավ: էդ է հիմնական խնդիրը»:Ձեռնոցները վաճառում են սկսած 100 դրամից: Ստացված գումարով գործարանի սեփականատերը կարողանում է հարկ ու տուրքը, կոմունալ վճարումները կատարել եւ աշխատավարձ տալ: Գործարանն ամբողջ հզորությամբ չի աշխատում, մինչեւ 10 աշխատակից է ներկա պահին գալիս գործարան, բայց 30-ի հնարավորություն կա: Աշխատանքային 8-ժամյա գրաֆիկով աշխատող վարպետները 75000-ից 80.000 դրամ են ստանում: Գոհ են, քանի որ Արթիկում, եւ ընդհանրապես, Շիրակի մարզում աշխատանք գտնելու հավանականությունը գրեթե զրո է:«Կարան եւ գոհ չլինեն իրանք, բայց ուրիշ տարբերակ չկա, մենք էլ բան չենք աշխատում, մենք էլ մեր գործից էդ կարգի գոհ չենք, էլի: Բայց աշխատում ենք, որ աշխատողները գոհ լինեն: Առաջին հնարավորության դեպքում մենք աշխատավարձը բարձրացնում ենք: Անընդհատ բարձացումներ լինում են: Ես էլ իրանց ասել եմ, երբ պետությունը հոսանքը իջացրեց, ես ձեր աշխատավարձը կբարձրացնեմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT