Երևան
12 °C
Փետրվարի 7-ին ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպում է ունենալու Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եւ նրա տեղակալների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա փոխանցմամբ օրակարգում լինելու են հարկային օրենսգրքի փոփոխությունները եւ նախարարության աշխատակիցներին տրված պարգեւավճարների հարցը:
«Մենք ինքներս ունենք դիտարկումներ՝ առանձին հանձնաժողովներում, կհնչեցնենք դրանք ֆինանսների նախարարի մոտ եւ կներկայացնենք որոշակի առաջարկներ: Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթը կարեւոր է, որ արտացոլի մասնագիտական խմբերի շահերը»:
Պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե պարգեւավճարների հետ կապված ինչ են քննարկում՝ Լիլիթ Մակունցն ասաց, «ՊԵԿ ղեկավարի հետ հանդիպելուց հետո մենք նույն օրակարգով հանդիպելու էինք նաեւ ֆինանսների նախարարի հետ: Մեզ համար կարեւոր է հասկանալ՝ խնդիրները նույնատիպ են, թե՝ ոչ: Եթե կա լրացուցիչ տեղեկատվություն, որը մեզ համար կարեւոր կլինի, նաեւ դա կքննարկենք»:
Դիտարկմանը, որ պարգեւավճարների թեման սկսվեց մարզպետներից, բայց փոխարենը ՊԵԿ նախագահն ու ֆինանսների նախարարն են հրավիրվում բացատրության, Լիլիթ Մակունցն ասաց. «Մարզպետների հետ հանդիպում եղել է նաեւ փետրվարի 2-ին: Մեզ համար կարեւոր է որակյալ մասնագետներին պարգեւավճարներով խրախուսելը, որպեսզի արտահոսք չունենանք մասնավոր սեկտոր: Մարզպետների եւ ՊԵԿ-ի հետ կապված հարցերը մենք ուսումնասիրել ենք: Անձերով եւ գերատեսչություններով պայմանավորված չեն հանդիպումները, այլ խնդիրը համապարփակ ուսումնասիրելու եւ հասկանալու համար՝ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել:
Մենք դեռ լուծումներին չենք հանդիպել, դեռ հավաքագրում ենք տեղեկատվությունը: Լուծումը կլինի կառավարությանն առաջարկ ներկայացնելու տեսքով, կամ օրենսդրական նախաձեռնության տեսքով՝ առայժմ հայտնի չէ: Իմ կարծիքով՝ ինքնապարգեւատրումների ինստիտուտը պետք է վերանա: Դա դիսկոմֆորտ է այն մարդկանց համար, ովքեր իրենք իրենց պարգեւատրում են: Վերադասը պիտի որոշակի չափորոշիչների համաձայն պարգեւատրի, կամ՝ ոչ»:
Լիլիթ Մակունցն ասաց, որ ՊԵԿ-ի եւ Ֆիննախի պարգեւավճարների գումարների չափը իրենց անհանգստացրել է: «Իհարկե, գումարների չափը մեզ անհանգստացրեց եւ շատ-շատ էին գումարները, այդ առումով նպատակահարմար ենք գտել առաջին հերթին իրենց հետ հանդիպել»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահը ութ ամսվա համար իրեն պարգեւատրել էր 14 մլն դրամով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT