Երևան
12 °C
2017թ.-ին զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների պատճառով զորացրված Գ. Ղ.-ն, Ա. Բ.-ն և Վ. Հ.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել են դատարան՝ ՀՀ-ից պահանջելու իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում:
Գ. Ղ.-ն և Վ. Հ.-ն զորացրման համար հիմք հանդիսացած հիվանդությունները ձեռք են բերել պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում, իսկ Ա. Բ.-ն՝ պայմանագրային հիմունքներով զինծառայության ընթացքում: Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Վ. Հ.-ն ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 2015թ. հունվարի 29-ին. Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նրան փորձաքննել է ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 7գ հոդվածով (թեթև և կարճատև հոգեկան խանգարումներ) և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել, իսկ զորակոչելուց 8 ամիս անց՝ 2015թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ «օրգանական ասթենիկ խանգարում դեզադապտացիոն դեկոմպենսացիա չափավոր արտահայտված, ինքնավնասումներով» ախտորոշմամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչել և վաղաժամ զորացրել:
Գ. Ղ.-ն զորակոչվել է՝ տեսողության խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելով: 2015թ.-ին ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 86դ հոդվածով փորձաքննվելուց և զորակոչվելուց հետո արդեն հաջորդ տարի՝ 2016թ. հունվարի 27-ին, փորձաքննվել է նաև 31բ և 20գ հոդվածներով և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել:
Պայմանագրային զինծառայող Ա. Բ.-ն 12 տարի՝ 2005-2017թթ. զինվորական ծառայություն անցնելուց հետո, ապա Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 46ա հոդվածով (չարորակ նորագոյացություններ) զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և հանվել զինվորական հաշվառումից:
Բոլոր 3 դեպքերում զորացրման հիմքում նշվել է, որ հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում:
Նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան ներկայացված հայցով ՀՀ-ից՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պահանջել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077 և 1078 հոդվածներով առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել:
ՀՀ ֆինանսների նախարարության միջնորդությամբ այս գործերով համապատասխանող է ներգրավվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը: Պատասխանողներն առարկել են ներկայացված հայցերի դեմ: Պարտադիր ժամկետային զինծառայությունից հիվանդության հիմքով վաղաժամ զորացրված Վ. Հ.-ի ու Գ. Ղ.-ի դեպքում պատասխանողները կարծիք են հայտնել, թե պարտադիր է, որ հիվանդությունն առաջացած լինի զինծառայությանն առնչվող պարտականությունները կատարելիս, իսկ դա, նրանց կարծիքով ապացուցված չէ, հետևաբար հայցերը չպետք է բավարարվեն: Չնայած նրան, որ փորձագիտական եզրակացություններ դեռևս առկա չեն, և զինծառայության հետ պատճառահետևանքային կապը ապացուցված չհամարելը դեռևս վաղ է:
Իսկ ահա նախկին պայմանագրային զինծառայող Ա. Բ.-ի գործով, բացի վերը նշվածից, պատասխանողներն առաջ են քաշել նաև այն հանգամանքը, որ Ա. Բ.-ն աշխատել է աշխատանքային գրաֆիկով և վիճելի է՝ հիվանդությունն առաջացել է զինծառայության պայմաններում, թե՝ ոչ:
Այս բոլոր գործերով ՀՔԱՎ փաստաբան Ս. Սողոմոնյանն արդեն դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու միջնորդություններ է ներկայացրել:
2018թ. հունիսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գ. Ղ.-ի գործով փորձաքննություն նշանակելու միջնորդությունը և մինչ փորձագիտական եզրակացության ստանալը կասեցրել է գործի վարույթը:
Վ. Հ.-ի և Ա. Բ.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննարկման փուլում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT