Երևան
12 °C
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019 թ. բազային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թ. սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը: Ըստ այդմ՝ կապահովվի այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը նշել է, որ գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։ «Հարցն ընդհանրապես վերաբերում է պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի և բազային ֆինանսավորման արդյունավետությանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը: Մինչև տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության և արդյունքների մասին: Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Ըստ էության, պետությունը չի հետևում կամ չի գնահատում այն կենտրոնների արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում: Այս կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով բազային ֆինանսավորման կարգի փոփոխություններին, որը դժգոհություն է առաջացրել գիտական այդ շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մեխանիզմի բարեփոխումը շատ էական է գիտության հետագա ճակատագրի գործում: «Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության և իրականության, գիտության և կյանքի, տնտեսության, անվտանգության և ընդհանրապես ժամանակակից պահանջների և գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելը՝ այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա՝ մենք ինչ ենք ակնկալում իրենից: Մենք պետք է ունենանք վստահություն, որ այդ փոխադարձաբար ակնկալիքները կարող ենք իրականացնել, և մենք գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն իրականացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով:
Սա շատ կարևոր է, որովհետև, մի կողմից, ասվում է, որ գիտության ֆինանսավորումը և գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ այդ ոլորտում որևէ բան ենք ուզում կամ փորձում փոխել, դրանից սկսում են համապատասխան արձագանքներ. պարզվում է, որ բոլորն առանձնապես դժգոհ չեն այն վիճակից, որից դժգոհում են: Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, և մենք այստեղ ուղղակի պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու»- ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է գնալ ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: «Մեր նման վիճակում գտնվող երկրներում, հատկապես մեր երկրում, այդ միտումը կա, այդ միտումը լինելու է և շարունակելու է լինել: Դա այն է որ, այո, լավ, հեղափոխություն էր, անցավ մի քիչ, ոգևորվեցինք, հիմա տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես եղել է, այդպես էլ կմնա, մի քիչ կաշխուժանանք ու ամեն ինչ կմնա նույնը:
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ: Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, և սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն: Մենք պետք է ունենանք քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմ: Իհարկե, մեր գիտությունում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, պրոբլեմները շատ են, և մենք պետք է շատ լուրջ համագործակենք նաև մեր գիտնականների, գիտական համակարգի հետ, որպեսզի լրջագույն փոփոխություններ անեն: Բայց ռազմավարական առումով միևնույն է, ես կարծում եմ, որ բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,- ասել է վարչապետը:
Հարցի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ փորձագիտական գնահատական ստանալու համար հիմնականում հրավիրվում են միջազգային փորձագետներ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն երկրում փորձագիտական ներուժի ուժեղացման ուղղությամբ: «Մեր այսօրվա իրականության մեջ գիտություն և փորձագիտություն տերմինների միջև խզում կա: Այսինքն՝ գիտությունն ինքն իր համար կտրված, կղզիացած մի տեղ է, մյուս կողմից՝ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում փորձագետներ հրավիրելու համար, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծի»,- ասել է գործադիրի ղեկավարը:
«Առաջին քայլը, որ պետք է պետությունն անի, հետևյալն է. բոլոր հարցերի լուծման համար պետք է ոչ թե մենք գնանք որևէ տեղից փորձագետ հրավիրենք, որ մեր հարցը լուծի, այլ առաջինը մենք մեր գիտական միջավայրին պետք է արտապատվիրակենք այդ խնդիրը, մենք պետք է իրենց առջև այդ խնդիրը դնենք: Սա պետք է լինի մեր կառավարության գործելակերպը: Առաջին հերթին անել առավելագույնը, որ մենք ներսում այդ հարցերի պատասխանը ստանանք: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ իրենց ներգրավված զգան այս բարեփոխումների ողջ գործընթացին»,-նշել է կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT