Այդ քյոլմստոցն արդեն չի աշխատում, հսկայական քանակի արվեստագետներ շրջանցում են մշակույթի նախարարությունը. Արծրունի

Արդեն 5-րդ օրը կրկնահացադուլի մեջ գտնվող «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի աջակիցների թվում է կոմպոզիտոր, երգիչ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:

Արվեստագետը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Գալստյանի պայքարի ամենասկզբից հետաքրքրված է ընթացքով, եւ պարզապես ապշած է իրադարձությունների զարգացման ընթացքից: «Ինձ համար այս կոնֆլիկտը արվեստագետ եւ պետություն կոնֆիկտի դրսեւորում է»,-ասաց նա:

Վահան Արծրունին, անդրադառնալով մշակույթի նախարարության դերին, հիշեց նախարարի պարտականություններն իրականացնող փոխնախարար Նազենի Ղարիբյանին. «Նա իր ինտերվյուներից մեկում դեկլարատիվ ֆորմուլա հնչեցրեց, թե արվեստագետը, ով էլ ուզում է լինի, պետք է հասկանա, որ ստորադասված է՝ վերադաս ունի: Ես չգիտեմ, թե սա որ միապետական թումբից դուրս եկած կերպար է, բայց անընդունելի է նման վերաբերմունքը»:

Վահան Արծրունին փաստում է, որ այս 30 տարիների ընթացքում մշակույթի նախարարությանը հատուկ է եղել միայն մերժողականությունը: Եվ որ այսօր էլ որդեգրված է մենթալիտետ՝ ողջ մշակութային դաշտը բաժանելու յուրայինների եւ ոչ յուրայինների. «Սա զարմանալի է եւ անընդունելի է: Ասում ենք՝ իրավիճակ է փոխվել, բայց մշակույթի նախարարությունում նույնն է, մերժողականությունը, մշակութային դաշտը վերեւից դիտարկելու եւ արվեստագետին ստորադասելու ավանդույթը մնացել է:

Վահան Արծրունին անդրադարձավ նաեւ մշակույթի նախարարության օպտիմալացմանը: Նշեց, որ տվյալ նախարարության հիմնական գործառույթն է՝ որոշակի ֆունցիաների կատարումը: Նկատեց, որ ՀՀ մշակույթի դաշտում ոլորտային օրենք գոյություն չունի:

«Բոլոր քաղաքակիրթ երկրում ֆունկցիաները ձեւաչափված եւ օրինաչափված են ոլորտային օրենքներով: Այս 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք նախարարներ, որոնք ինքնակամ ձեւաչափել են մշակույթի նախարարության ֆունկցիաներն ու իրավասությունները: Դրա պատճառով մենք ունեցել ենք նախարար, որը դայվինգի թանգարան էր բացում եւ նույն այդ նախարարը որոշել էր սաունա բացել Օպերային թատրոնում»,-ասաց Վահան Արծրունին:

Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում արվեստագետը հենարան չունի, չկան օրինական կարգավորումներ, որոնց կհենվի եւ հարկ եղած ժամանակ կօգտագործի: «Մենք չունենք նման փաստաթուղթ, դրա համար էլ այս վիճակն է, ես այս մասին 15 տարի է՝ բարձրաձայնում եմ: Ստեղծեք օրենք, որը կօրինաչափի մեր հարաբերությունները պետության հետ»,-ասաց նա:

Վահան Արծրունու բնորոշմամբ՝ այս երեք տասնամյակների ընթացքում պետությունն ինքնադրսեւորվել է մտավորականի, արվեստագետի եւ մշակույթի դաշտում ստեղծագործողի նկատմամբ: Կամայական դրսեւորումներ է ունեցել: «Կուզեմ՝ քեզ կճանաչեմ, կուզեմ՝ չեմ ճանաչի: Կուզեմ՝ քեզ փող կտամ, կուզեմ՝ չեմ տա, եւ սա շարունակվում է, ինչն անընդունելի է այս նոր իրականության պարագայում: Սա խայտառակ մշակութային կոլապսի մասին է վկայում»,-ասաց նա:

Արծրունին նկատեց, որ այն պետական ատյանը, որը պատասխանատու է մշակութային դաշտի համար, հավասար պայմաններ չի ստեղծում, իր ֆունկցիաները չի կատարում: Վահան Արծրունին եւս մեկ անգամ հիշեց այն միջադեպը, երբ առաջին անգամ աշխատել էր մշակույթի նախարարության հետ: Տարիներ առաջ դա հանգեցրել էր «Զվարթնոց»-ում իր համերգի արգելմանը:

«Նախարարությունը բյուջետային ֆունկցիաները օգտագործում է, որպեսզի վերաբաշխի հիմնականում յուրայինների շրջանակում, ժամանակ առ ժամանակ էլ ոսկորի պես այդ սեղանից գցում է մի քանի հոգու: Այդ քյոլմստոցն արդեն չի աշխատում, հսկայական քանակի արվեստագետներ կան, որոնք շրջանցում են մշակույթի նախարարությունը»,-եզրափակեց Արծրունին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47533 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում