Երևան
12 °C
Արդեն 5-րդ օրն է՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը կրկնահացադուլի մեջ է: Պատճառը Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է: Հովհաննես Գալստյանը հացադուլը շարունակում է Ազգային ժողովի այգում:
Այսօր կինոռեժիսորին են միացել մի շարք արվեստագետներ, դերասաններ եւ ռեժիսորներ: Գալստյանին աջակցություն ցուցաբերողների թվում էր նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը: Դերասանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ է ցավում, որ նմանատիպ ֆիլմերն իրենց ճակատագրով միշտ կանգնած են լինում տապալման եզրին, իսկ դրան զուգահեռ նկարվում են բազմաթիվ անորակ ֆիլմեր. «Այսօր էկրան են բարձրանում թե՛ անորակ հեռուստաֆիլմեր, թե՛ պոպկորն ուտելու, եւ թե կոմերցիոն ֆիլմեր»:
Սոս Ջանիբեկյանը «Տատիկիս վարսերը» ֆիլմի գլխավոր դերակատարներից է՝ Դանիելի կերպարն է մարմնավորում: Ֆիլմում ներկայացվում է 1900 թվականին Հայաստանում ծնողների սպանությունից հետո երեք եղբայրների՝ Դանիելի, Լեւոնի, Մուքոյի կյանքը: Անչափահաս երեք երեխաները որբանում են, եւ նրանց խնամքը հոգալու համար, սեփական հոգսերով ծանրաբեռնված հարազատները, որոշում են եղբայրներից ավագին՝ 14-ամյա Դանիելին, ամուսնացնել իրենից 9 տարով մեծ աղջկա հետ:
«Ամբողջապես սցենարին ծանոթ եմ, հստակ պատկերացում ունեմ՝ ֆիլմը ինչ կարող է դառնալ, թե՛ դերասանական կազմով, թե՛ օպերատորական եւ մնացած օղակներով: Ցավում եմ, որ նմանտիպ ֆիլմեր են Հայաստանում արգելափակվում, որոնք շատ հնարավոր է՝ մի օր ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնեն հայկական մշակույթն ու կինեմատոգրաֆիան»,-ասաց դերասանը՝ վստահեցնելով, որ նմանատիպ ֆիլմ Հայաստանում շատ քիչ է նկարահանվում, իսկ պետական կառուցների կողմից աջակցություն ստանալու փոխարեն հակառակն է արվում:
Անդրադառնալով Հովհաննես Գալստյանի խնդրին ՀՀ կառավարության ուշադրության անհրաժեշտությանը, Սոս Ջանիբեկյանն ասաց. «Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա իրենց մոտ ամեն ինչ շատ խառն է, որ փորձում են անցյալ տարիների մառախուղը վերացնել, բայց դա պետք է շատ արագ արվի: Այս ընթացքում չպետք է տուժի մեր արվեստն ու մշակույթը, առավելեւս նման ծրագրերը, որոնք ունեն դրսի գործընկերներ, դրսից ստացվող ֆինանսական աջակցություն, ծրագրեր, որոնք կարող են ստեղծել իսկապես փառատոնային ֆիլմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Ով է 12-ամյա երեխային թմրամիջոց տվել․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել դեպքից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT