Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի. Սիսեռյան

2018 թվականի տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական ՎՏԲ բանկին։

Հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության էր եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի եւ կառավարության միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

Վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո գործի նախաձեռնողները` այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ Ալավերդի քաղաքում հանդիպեցին հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին եւ վստահեցրին, որ հանքը դարձյալ վերագործարկվելու է:

Այսօր սոցցանցում տեղեկություն տարածվեց, թե դեռ չի գտնվել մի մարդ կամ կազմակերպություն, որը պատրաստ կլինի 300 մլն դոլար ներդնելու եւ վերաշահագործարկելու հանքը: Իսկ ՎՏԲ-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ:

«Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ չկան մարդիկ, ովքեր կցանկանան ներդրում կատարել Թեղուտի հանքի վերագործարկման համար, այնինչ նոյեմբերին` նախընտրական շրջանում, Արեն Մկրտչյանը ներդրողների հետ այցելել էր այնտեղ եւ խոսվել էր, որ հանքը կվերագործարկվի, Սիսեռյանը պատասխանեց. «Ճիշտ չի լինի, որ մանրամասներ փոխանցեմ, որովհետեւ հիմա շատ ակտիվ փուլի մեջ ենք: Բայց կարող եմ ասել, որ ինչ ճանապարհով գնում ենք, եթե հաջողենք եւ կողմերի միջեւ մեր միջնորդությամբ համաձայնություն լինի, կարծում եմ, մեծ հավանականություն կա, որ հանքը կաշխատի»:  

Մեր հարցին, թե ո՞վ է ներդրում կատարողը, Սիսեռյանը պատասխանեց. «Չէ, կներեք, կոռեկտ չի լինի: Որովհետեւ պետք է արդեն պայմանավորվածություն լինի, ստորագրություն լինի հետո: Եթե լուծում եղավ, այս կամ այն կերպ աշխատելու է հանքը»:

Մեր հարցին՝ հստակ ժամկետներ կա՞ն, թե երբ կաշխատի հանքը, Սիսեռյանը պատասխանեց. «Ես 4 ամիս առաջ ասում էի՝ շատ մոտ է: Արդեն 4 ամիս անցավ, չեմ ուզում էլի նույն տպավորությունը մարդկանց մոտ լինի, որովհետեւ իրականում մենք միջնորդ ենք, բայց իրավունք չունենք միջամտելու, ճնշելու կամ համոզելու, որ որոշում կայացնեն: Դրա համար կարող եմ ասել, որ իրականում մեզնից կախված չէ: Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է եւ երկու կողմերին էլ օգնում է` բերելով մեկ սեղանի շուրջ, որպեսզի մարդիկ համաձայնության գան եւ աշխատեն»:

Մեր հարցին, թե նախընտրական շրջանում ռուսաստանահայ գործարար էր այցելել հանք, արդյո՞ք նույն մարդու հետ են բանակցություններ տեղի ունենում, Սիսեռյանը պատասխանեց. «Սխալ է անուն տալը, որովհետեւ մարդը հիմա ուսումնասիրում է, նայում է: Եթե անունը տամ, մարդիկ զանգելու են, փնտրելու են: Միգուցե չի ուզում: Մենք ամեն դեպքում պայմանավորվել ենք, որ այս ամեն ինչի ավարտից հետո գնանք եւ պաշտոնական քննարկենք»:

Մեր հարցին, թե մե՞կ մարդ է հետաքրքրված, Սիսեռյանը պատասխանեց. «Ոչ, տարբեր մարդիկ կան հետաքրքրվող: Այս ամիսների ընթացքում էլ շատ մարդիկ եկան գնացին: Հիմնականը կախված է նաեւ «Վալլեքս»-ի եւ ՎՏԲ-ի միջեւ բանակցություններից: Կան լուրջ ներդրողներ: Այս մարդը, որը եկավ եւ նաեւ մյուս մարդը, որ եկավ, բավականին լուրջ մարդիկ էին եւ իրենց ծրագիրը բավական երկարաժամկետ եւ հեռանկար ունեցող ծրագիր է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2336 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը