Աննա Ասատրյանն առաջադրվել է ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն. լայն հանրությանը նա հայտնի դարձավ 2017-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում նույն ինստիտուտի գիտական խորհուրդը փետրվարի 7-ին առաջադրել է փոխտնօրեն Աննա Ասատրյանի թեկնածությունը՝ փոխարինելու Արարատ Աղասյանին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը լայն հանրությանը հայտնի դարձավ 2017 թվականին, երբ պարզվեց, որ գիտական հոդված է ձոնել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա, ի դեպ, Երեւանի նախորդ ավագանու անդամ էր:

Աննա Ասատրյանը Գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթի արդյունքում անցյալ տարի ճանաչվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատող՝ դառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատված 105 այդպիսի գիտաշխատողներից մեկը: Դա ենթադրում է ամսական մոտ 140 հազար դրամ հավելավճար՝ մեկ տարի ժամկետով:

Մրցույթում հաղթողների ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա. հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները եւ արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը եւ այլն:

Տպել
2007 դիտում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա